04 Մարտ 2024 | 19:32
«Քանդեցին, սենց կեղտաբուն դարձավ, մնաց»․ աղբով լի հսկայական փոս՝ Գայի պողոտայի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կենցաղային աղբ, ծառերի չորացած ճյուղեր, առնետներ․ տարիներ շարունակ Նոր Նորքի Գայի պողոտայի այգին անմխիթար վիճակում է գտնվում, որտեղ հսկայական փոս է փորվել և աղբանոցի վերածվել։ Փոսի մոտով անցնելիս քաղաքացիներից ոմանք կես կատակ-կես լուրջ ասում են՝ ինչքան մենք կանք, այնքան էլ այս փոսը։ Ուշագրավ է, որ փոսը Նոր Նորք վարչական շրջանի շենքից ոչ հեռու է՝ դիմացի այգում։ …