ԱՄՆ-ին պետք է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, «Թրամփի ուղին» բացվի, որ Ասիայի հանքանյութերը տեղափոխի Արևմուտք․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հարաբերությունների մասնագետ Հրաչյա Թաշչյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այսօրվա հանդիպմանը Աբու Դաբիում, այն որակել է որպես դրական քայլ՝ ուղղված խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրմանը։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ խաղաղության հասնելու հավանականությունը մեծ է։

«Ես համարում եմ, որ սա կամ նմանատիպ հանդիպումները, դրանք քայլեր են ընդառաջ խաղաղության պայմանագրին, այսինքն՝ դեպի խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը տանող քայլեր են։ Եվ շատ դրական եմ, բնականաբար, գնահատում։ Այս ամենը հուշում են, վկայում են, վկայությունն են այն բանի, որ գործընթացները դրական հունով են ընթանում, և շատ մեծ է հավանականությունը, որ վերջում կպսակվեն վերջնական պայմանագրով, որը, երևի թե, հաստատուն խաղաղություն կհաստատի տարածաշրջանում»,- նշել է Թաշչյանը։

Մասնագետը շեշտում է, որ Հարավային Կովկասում վերջին 35 տարիներին տիրող իրավիճակը «նորմալ» չէր և պետք է դիտարկվի որպես անոմալիա։ Ըստ նրա՝ պետությունների զարգացման տեսանկյունից բնականոնը հարևանների հետ առավելագույն սերտ համագործակցությունն է, ոչ թե հակամարտությունը։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա խորը թերահավատությանը և այն տեսակետին, թե թուրքերն ու ադրբեջանցիներն ի սկզբանե թշնամի են, որոնք միշտ և բոլոր դեպքերում ուզելու են ոչնչացնել մեզ, Թաշչյանն ասում է։

«Սա, գիտե՞ք, փակուղային մտածելակերպ է։ Եթե մենք ընդունում ենք, որ թուրքերը, այսպես, անուղղելի, հիվանդ հակահայ են, հայատյաց են, և իրենք ձեր բառերով ծնվել են, որ մեզ սպանեն, սա փակուղային ճանապարհ է։ Սա ի՞նչ է նշանակում՝ թշնամանք թուրք ժողովրդի հետ, երկու թյուրք ժողովուրդների հետ։ Հիմա եկեք նայենք շատ սառը, պրագմատիկ հայացք նետենք այս հարցին։ Քանի՞ միլիոն են իրենք։ 100 միլիոն մոտավորապես։ Մենք քանի՞ միլիոն ենք։ Երեք միլիոն։ Ուրեմն, այդ առճակատումը, այդ հակադրությունը ոչ մի լավ բանի մեզ  չի տանելու։ Այսինքն՝ մենք այստեղ, եթե մենք այդ հայացքով ենք նայում հարցին, որ իրենք մեր հավերժ թշնամիներն են, ապա նշանակում է, որ մենք… այդ մեր կյանքը մեզ տանելու է դեպի պարտություն, որովհետև մենք ոչ մի շանս չունենք։ Ես ասում եմ, որ ոչ, կարող ենք փոխել, և շատ բան կախված է մեր կամքից և մեր որոշումներից է կախված, մեր ընտրությունից է կախված», — ընդգծել է նա։

Խոսելով ԱՄՆ նոր վարչակազմի դերակատարության և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցի մասին՝ Հրաչյա Թաշչյանը տարածաշրջանային գործընթացները դիտարկում է գլոբալ մրցակցության համատեքստում։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհում ընթանում է մրցակցություն երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որի առանցքը բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտն է։

«Նա, ով լինի այստեղ հաղթողը, նա տիրելու է աշխարհով մեկ և շատ մեծ առաջընթաց է ունենալու, շատ մեծ տարբերություն է լինելու նրա և մնացածի միջև»,- պարզաբանել է նա։

Այս մրցավազքի հաջողության համար առանցքային նշանակություն ունեն հազվագյուտ հողային մետաղները, որոնց արդյունահանման և մշակման ոլորտում Չինաստանն այսօր առաջատարն է։ Որպես այլընտրանքային աղբյուր Արևմուտքը դիտարկում է Կենտրոնական Ասիան, և այստեղից ռեսուրսները դեպի արևմտյան շուկաներ անվտանգ և անխափան տեղափոխելու համար անհրաժեշտ է միջանցք՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։

«Դա կարելի է անել Կովկասի միջոցով։ Իսկ Կովկասի միջոցով պետք են ապահով ճանապարհներ։ Նախ՝ պետք է խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկրորդը՝ պետք է լինեն ճանապարհներ։ Այդ  ԹՐԻՓՓ ծրագիրը ծառայում է հենց այդ նպատակի իրականացմանը»,- եզրահանգել է Թաշչյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Թաշչյանը նշել է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով՝ որդեգրելով պրագմատիկ քաղաքականություն։

«Հայաստանը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ տնտեսությունը, տնտեսական նպատակահարմարությունը կամ զարգացման նախադրյալները պետք է թելադրեն մեր քաղաքականությունը։ Ո՞ւմ հետ բարեկամություն անեմ, ո՞ւմ հետ գործընկերային հարաբերություններ անեմ, որպեսզի իմ տնտեսությունը շահի, որպեսզի շահի իմ տնտեսական զարգացման հեռանկարները։ Եվ եթե նայում ես այս տեսանկյունից, ապա տեսնում ես հսկայական առավելություններ Եվրոպական միության հետ համագործակցության մեջ»,- ասել է նա։

Ըստ բանախոսի՝ Հայաստանի իշխանություններն այսօր գործում են հաշվարկված, զգույշ և առանց պրովոկացիոն քայլերի, ինչը ճիշտ ռազմավարություն է։ Նրա համոզմամբ, որևէ երկիր տարածաշրջանում չի կարող զարգանալ՝ հրաժարվելով Եվրոպական միության հետ համագործակցությունից։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան