31 Հոկտեմբեր 2023 | 22:03
15 մլն դրամ վճարել և ազատվել բանակից․ աղմկահարույց նախագծի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զինծառայությունից խուսափելուց և 27 տարեկանը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, վճարել 15 միլիոն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից․ այսպիսի կարգավորում է առաջարկում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր հեղինակած նախագծով։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։ …