15 մլն դրամ վճարել և ազատվել բանակից․ աղմկահարույց նախագծի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
11.12.2024 | 10:38
 Հրազդան համայնքում  էլեկտրական շչակ է գործարկվելու
11.12.2024 | 10:20
Նավթի գներն աճել են
11.12.2024 | 10:02
Հրդեհ Վանթյան փողոցում
11.12.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2024 | 09:30
Արարատի մարզում մառախուղ է
11.12.2024 | 00:14
Հայտնի են Գյումրիի փրայմերիզի նախնական արդյունքները
10.12.2024 | 23:30
Էրդողանի ելույթը խափանելու համար կալանավորված ակտիվիստները հայցեր են ներկայացրել բանտում դաժան վերաբերմունքի հետ կապված
Բոլորը

Զինծառայությունից խուսափելուց և 27 տարեկանը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, վճարել 15 միլիոն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից․ այսպիսի կարգավորում է առաջարկում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր հեղինակած նախագծով։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

«Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,

5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր»,- նշվում է նախագծում:

Երևանում Factor TV-ի անցկացրած հարցումը ցույց է տալիս՝ շատերի համար անընդունելի են նախագծի դրույթները։  Մեր զրուցակիցները հիմնականում պնդում էին՝ Զինված ուժերում պետք է ծառայեն բոլորը։

Սոցիալական ցանցերի օգտատերերն էլ մատնանշում են մեկ այլ խնդիր՝ այն, որ պատասխանատվությունից ազատման գումարը՝ 15 միլիոնը, բավականին մեծ է։ Իսկ պատգամավորի կարծիքով՝ նախագծով ակնկալվում է բազմաթիվ քաղաքացիների վերադարձը հայրենիք, բացի այդ՝ ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցները կհամալրեն ՀՀ պետական բյուջեն։

«Կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները։ Որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը։ Բազմաթիվ երիտասարդներ, շատերը՝ ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- նշվում է նախագծում։

Թեև նախագիծը նորություն է, սակայն նման բովանդակությամբ քննարկումներ և օրենքներ պարբերաբար են եղել օրակարգում։ Դեռ 2017 թվականին, երբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին, այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը խոստովանել էր, որ փոփոխությունն իր սրտով չէ։

Մեկ տարի անց հեղափոխական իշխանության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս կարծիք էր հայտնել, որ նման կերպ խրախուսվում են քաղաքացիների՝ բանակից խուսափելու մտադրությունները։

Ուշագրավ է, որ մինչև 2019 թվականն այս հարցը լուծվում էր տարեկան մեկ անգամ, այսպես ասած, գումարային համաներումով: Ծառայությունից խուսափած և արդեն 27 տարին լրացած երիտասարդներին թույլատրվում էր վճարել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ 2017-ից՝ 200-ապատիկի չափով գումար և ազատվել ծառայությունից։ Զինապարտ քաղաքացիների համար վճարվող տուրքը տարբեր էր լինում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե քանի զորակոչից է քաղաքացին խուսափել: Այս մեխանիզմին վերջ դրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Այդ ժամանակ սկսեց կիրառվել ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը, ըստ որի՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար պատիժ սահմանվեց ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով: Քաղաքացիների տարիքային շեմը սահմանված է 37 տարեկանը, որից հետո անձն ազատվում է նաև քրեական պատասխանատվությունից։ Այսօրվա առաջարկվող նախագիծը գալիս է, այսպես ասած, օգնելու բանակից խուսափողներին, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Ըստ նրա՝ հարցը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի։

Նախագծով ակնկալվող արդյունքի 7-րդ կետում նշվում է, որ այն երիտասարդները, որոնք չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք։ Իրավապաշտպանի կարծիքով՝ այս ձևակերպումն առնվազն աբսուրդ է։ Զինվորական ծառայությունը գումարով փոխարինելու նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի, ահազանգում է իրավապաշտպանը։

Թե ինչ ճակատագիր կունենա իշխող ուժի պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, եթե հաշվի առնենք այս հարցով Փաշինյանի նախկին կտրուկ որոշումը, դեռևս անորոշ է։ Այս պահին այն շարունակում է ակտիվորեն քննարկվել սոցհարթակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան