Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով

Լուրեր

27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը հրադադարի խնդրանք չի ներկայացրել և ցանկանում է ապահովել, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի ցանկացած ավարտ վերջնական լինի, գրում է France 24-ը։

Ըստ Արաղչիի՝ Հորմուզի նեղուցը փակ է միայն «թշնամիների և նրանց ագրեսիան աջակցողների» համար։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող պետությունները կարողացել են իրենց նավերն անցկացնել նեղուցով՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և թույլտվությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատում է Հորմուզի նեղուցը վերաբացելու համար երկրների կոալիցիա ստեղծելու ուղղությամբ և հույս ունի այդ մասին հայտարարել այս շաբաթ ուշ, Axios-ին հայտնել են չորս աղբյուրներ: Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։

Թրամփը հայտարարում էր, թե Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու փորձից տուժած շատ երկրներ իրենց ռազմանավերը կուղարկեն Միացյալ Նահանգների հետ միասին, սակայն չի նշել՝ արդյո՞ք կոնկրետ համաձայնագիր կնքվել է կամ ում հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի