Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություն է սկսել՝ նոր «ռազմավարական տարածքներ» գրավելու համար. լիբանանյան բանակը լքում է դիրքերը

Լուրեր

28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վարչապետից հրաման են ստացել հարձակում սկսել և գրավել Լիբանանում լրացուցիչ ռազմավարական տարածքներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այս գործողությունները նպատակ ունեն կանխել Իսրայելի սահմանային շրջանների վրա հարձակումները։ Մենք խոստացել ենք ապահովել Գալիլեայի շրջանների անվտանգությունը, և դա կարվի»,- ասել է Կացը։

Իրանի վրա հարվածներին ի պատասխան՝ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սկսել է ռմբակոծել Իսրայելը։ Իսրայելական բանակը պատասխան հարվածներ է հասցրել մայրաքաղաք Բեյրութին և այլ քաղաքներին։

2024 թվականին Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնել էին հրադադարի՝ մեկ տարուց ավելի տևած բախումներից հետո, որոնք զգալիորեն թուլացրել էին «Հըզբոլլահի» դիրքերը։ «Հըզբոլլահի» հարվածները Իսրայելին առաջին հարձակումն էին 2024 թվականից ի վեր, մինչդեռ Բեյրութի հարավային արվարձաններին հասցված Իսրայելի հարվածները ամենաուժեղն էին 2023-2024 թվականների հակամարտությունից ի վեր։

Բացի այդ, լիբանանցի պաշտոնյան հայտնել է, որ իսրայելական զորքերը ներխուժումներ են իրականացրել Լիբանանի սահմանի որոշ հատվածներում։ Ականատեսները հաղորդել են, որ Լիբանանի բանակը նահանջել է սահմանի երկայնքով տեղակայված առնվազն յոթ առաջխաղացման դիրքերից։

Լիբանանի պետական ​​National News Agency -ն հաղորդել է, որ լիբանանյան բանակը լքում է Իսրայելի սահմանի երկայնքով գտնվող «առաջնային դիրքերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի