Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ը բավարար զենք ունի «հավերժ» պատերազմի համար

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում մեկնաբանել է ԱՄՆ-ում «միջին և բարձր միջին կարգի» զինամթերքի պաշարները՝ հայտարարելով, թե «միայն այս պաշարներով կարելի է «հավերժ» պատերազմ մղել», գրում է BBC-ն։

«Մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար։ Միացյալ Նահանգները պաշարներ ունի և պատրաստ է ՀԱՂԹԵԼ։ ՄԵԾ!!!»,- գրել է Թրամփը:

Նա նաև իր նախորդին՝ Ջո Բայդենին մեղադրել է Ուկրաինային «բարձրակարգ» ամերիկյան զենք մատակարարելու համար։ Պաշտոնավարման չորրորդ տարվա ավարտին Բայդենը թույլ էր տվել Ուկրաինային օգտագործել հզոր հեռահար ATACMS հրթիռներ, որոնք կարող են հարվածել մինչև 190 մղոն (300 կմ)։

The Wall Street Journal-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ը ձգտում է դադարեցնել Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունները, նախքան նրա զինամթերքի պաշարները, այդ թվում՝ հակահրթիռային և Tomahawk թևավոր հրթիռները, սկսեն սպառվել։

Զինանոցի տվյալները գաղտնի են, սակայն նախորդ ռազմական արշավների փորձը ցույց է տալիս, որ հրթիռները շատ արագ են սպառվում։

WSJ-ին բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման պատճառներից մեկը Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու կարողության թուլացումն է։

Փորձագետները նշել են, որ եթե պատերազմը ձգձգվի, ԱՄՆ-ը, հավանաբար, ստիպված կլինի զինամթերք տեղափոխել Մերձավոր Արևելք այլ տարածաշրջաններից, որտեղ ներկա է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի