Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի կառավարությունն արգելել է մշտական ​​բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես էքսկուրսավար, առաքիչ և տաքսու վարորդ:  Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել, որով հաստատվել են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կանոնները։

Կառավարությունը ներդրել է քվոտաների համակարգ՝ սահմանափակելով ծառայությունների ոլորտում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը: Տարբեր ոլորտների համար կիրառվում են տարբեր քվոտաներ: Ուղևորափոխադրումներով (տաքսիներ և հասարակական տրանսպորտ) զբաղվողների համար սահմանված քվոտաները զրո են:

Բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք վաստակում են ավելի քան 15,000 լարի (5,600 դոլար), ազատված են բոլոր սահմանափակումներից: Նոր կանոնները ուժի մեջ են մտնում մարտի 1-ից:  Մեխանիզմը կկիրառվի ինքնազբաղված անձանց (առաքիչներ,վարորդներ) վրա՝ սկսած 2026 թվականի մայիսի 1-ից: Այլ օրինական միգրանտ աշխատողները պետք է թարմացնեն իրենց կարգավիճակը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

«Մենք բացահայտել ենք այն ոլորտները, որտեղ հնարավոր է օտարերկրացիների աշխատանքի տեղավորումը, և այն ոլորտները, որտեղ դա տեղին չէ։ Սա կարևոր է՝ մեր քաղաքացիների համար զբաղվածության ոլորտում չափազանց մրցակցություն չստեղծելու համար։ Սահմանվել են քվոտաներ, այդ թվում՝ զրոյական քվոտաներ որոշակի դեպքերում, ինչը նշանակում է, որ բացահայտվել են այն ոլորտները, որտեղ ոչ ոք չի կարողանա մրցակցել մեր քաղաքացիների հետ զբաղվածության համար։ Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է հնարավորինս լիարժեք պաշտպանել մեր քաղաքացիների աշխատանքային շահերը», – հայտարարել է Կոբախիձեն:

Նա նախկինում հայտարարել էր, որ Վրաստանում կա առնվազն 20,000 անօրինական միգրանտ։ Մարդահամարի տվյալներով՝ 3.9 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում ապրում է 257,000 օտարերկրացի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի