Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանձնարարի հրապարակել «այլմոլորակայիններին և այլմոլորակային կյանքին» վերաբերող ֆայլերը, գրում է NBC News-ը։

Truth Social-ում նա գրել է, որ «ցուցաբերված հսկայական հետաքրքրության հիման վրա» ինքը կհանձնարարի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և այլ համապատասխան գործակալությունների պաշտոնյաներին՝ «սկսել այլմոլորակային կյանքի, չբացահայտված օդային երևույթների (UAP) և չբացահայտված թռչող օբյեկտների (UFO) վերաբերյալ կառավարական ֆայլերի, ինչպես նաև այս բարդ, բայց չափազանց հետաքրքիր և կարևոր հարցերի հետ կապված ցանկացած այլ տեղեկատվության նույնականացման և հրապարակման գործընթաց»։

Թրամփի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման փոդքասթի ժամանակ ասել էր, որ այլմոլորակայիններն իրական են՝ ավելի ուշ պարզաբանելով, որ նկատի ունի, թե «մեծ հավանականություն կա, որ այնտեղ կյանք կա»։ Օբաման իր պարզաբանման մեջ նշել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում այլմոլորակայինների գոյության «ոչ մի ապացույց» չի տեսել։

«Նրանք իրական են, բայց ես նրանց չեմ տեսել, և նրանք չեն պահվում 51-րդ տարածքում։ Այստեղ ստորգետնյա հաստատություն չկա, եթե միայն չկա դավադրություն, որը նրանք թաքցրել են Միացյալ Նահանգների նախագահից»,- ասել է Օբաման։

Հաղորդավար Բրայան Թայլեր Քոհենի հարցին՝ որն էր առաջին բանը, որը կցանկանար իմանալ պաշտոնը ստանձնելուց հետո, Օբաման պատասխանել է․ «Որտե՞ղ են այլմոլորակայինները»։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին Թրամփը պատասխանել է, որ Օբաման գաղտնի տեղեկություններ է տրամադրել։

«Նա չպետք է դա աներ»,- հավելել է Թրամփը։

2024 թվականին լսումներից հետո Պենտագոնը հայտարարել էր, որ ստացել է հարյուրավոր ՉԹՕ-ների մասին հաղորդագրություններ և 21 հաղորդագրություն, որոնք արժանի են «հետագա վերլուծության»՝ «աննորմալ բնութագրերի և/կամ վարքագծի» պատճառով, սակայն չեն գտել այլմոլորակային ակտիվության որևէ ապացույց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի