Մայրաքաղաքում փոսալցում իրականացնող ընկերություններից մեկը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայրաքաղաքում փոսալցման աշխատանքներ են իրականացվում․ գոյացած խոշոր փոսերին տեղային լուծումներ են տրվում։ Երևանի քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ փոսալցումն իրականացվում է 5 ընկերության կողմից։

Factor TV-ին հայտնի է դարձել, որ այդ ընկերություններից մեկը՝ «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՃՇՇ»-ն փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս ընկերության սեփականատերն ու գործադիր մարմնի ղեկավարը Սարգիս Աբովյանն է։

Մեր ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Սարգիս Աբովյանը 2011-2014 թվականներին զբաղեցրել է «ԼԵՈՊՈԼԴ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը 2011-2022 թվականներին՝ այսինքն հիմնադրման պահից եղել է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին՝ Արմեն Բադալյանը։ Նա 2014-2022 թվականներին նաև գործադիր մարմնի ղեկավարն է եղել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Երևանում 2025-ին փոսանորոգման աշխատանքներ է իրականացրել ՀՀԿ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին պատկանող «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը։ Այդ աշխատանքների կատարման պայմանագրի արժեքը 2 միլիոն 836 հազար դոլար էր։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ ներկայում մայրաքաղաքում փոսալցում իրականացնող 5 ընկերությունների ցանկում ներառված չէ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը։ Մենք պարզել ենք, որ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության թույլ տված խախտումների համար նախկինում քրեական գործ է հարուցվել, իսկ «Կոմպաս» ՀԿ-ն դեռ 2019-ին այդ ընկերության շինաշխատանքներում լուրջ անվտանգային խնդիրներ էր արձանագրել էր։ Բայց այս հանգամանքը չի խանգարել քաղաքապետարանին 1 միլիարդ 84 միլիոն դրամի պայմանագիր կնքել։

Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի Արտյոմ Կարապետյանի՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն երաշխիքային պարտավորությունները դեռ պահպանվում են։ Սա ենթադրում է, որ եթե պարզվի, որ այդ ընկերությունը 2025-ին անորակ աշխատանքներ է իրականացրել, կպարտավորվի առանց գումարի՝ այսինքն երաշխիքի պայմանագրի շրջանակում, շտկել աշխատանքները՝ նոր փոսանորոգում անելով։ Բայց ինչպե՞ս պետք է պարզվի՝ քաղաքապետարանում այս հարցի պատասխանը չունեն։

Արփի Հակոբյան