Քիչ է մնում՝ ՀՀ կառավարությունը պարախմբով դիմավորի Ադրբեջանից վագոնները․ Ալիևը սա օգտագործում է՝ Արևմուտքից դիվիդենտներ պոկելու․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
Բոլորը

Հարավային Կովկասը գլոբալ վերափոխումների համատեքստում, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացումն ու դրա անվտանգային բաղադրիչը, Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների հրամայականը և Ադրբեջանի քաղաքականությունը. այս թեմաների շուրջ Factor TV-ի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը։

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս փուլի մասին՝ Հայկ Խանումյանը նշեց, որ տեղի է ունենում անցում հումանիտար օգնությունից դեպի տնտեսական և տեխնոլոգիական գործնական համագործակցություն։

«Այսքան տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները USAID-ի գործիքի միջոցով եղել է կարևոր ներդրող, բայց, այսպես ասած, հումանիտար ներդրող Հայաստանի կյանքում։ Եվ այժմ, երևի, ժամանակն է ավելի գործնական, ավելի կարևոր ներդրումներ կատարելու։ Աշխարհն այսօր ԱՄՆ-ին նախ և առաջ դիտարկում է որպես տեխնոլոգիական ներդրող», – ասաց նա։

Սակայն, ըստ փորձագետի, տնտեսական ներդրումները չեն կարող լինել անվտանգության միակ երաշխիքը։ «Պետք չէ մոլորեցնել հանրությանը, որ գիտեք ինչ, այսինչ ոլորտում ներդրումներ ենք ունենում, սա մեզ անվտանգություն է ապահովում։ Անվտանգությունն ապահովված չի։ Որևէ երկրի տված երաշխիքը զրո է, եթե դու չունես անվտանգության սեփական համակարգ»։

Հայկ Խանումյանի համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության հիմքը պետք է լինի ուժեղ և մարտունակ բանակը, որի ներկայիս վիճակը, սակայն, մտահոգիչ է։

«Որպեսզի պատերազմ չլինի, նախևառաջ պետք է ունենաս ուժեղ բանակ։ Ուժեղ բանակը ոչ միայն սպառազինությունն ու ինժեներական կառույցներն են, այլ նախ և առաջ միտքն է, բանակի կառավարումը, պատրաստված զինծառայողների թվաքանակը, շարժունակ, խնդիրներ կատարելու ունակ ստորաբաժանումների առկայությունը, այդ ստորաբաժանումները ներդաշնակելու ունակությունը, որը, ցավոք, Հայաստանի զինված ուժերում բացակայում է», – ընդգծեց նա՝ մատնանշելով լայնածավալ զորավարժությունների բացակայությունը՝ ի տարբերություն Ադրբեջանի։

Վերլուծելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փորձագետը նշեց, որ Բաքուն գործում է մի քանի սցենարներով, և խաղաղասիրական հռետորաբանությունը դրանցից միայն մեկն է։

«Այնտեղ մի քանի սցենարներ կան, բազմաթիվ սցենարներ կան։ Եվ այդ բազմաթիվ սցենարների տակ դրած լուրջ կարողություններ կան։ Այդ իր նշած սցենարը սցենարներից մեկն է։ Կաշխատի՝ կաշխատի, չի աշխատի՝ կօգտագործեն ուրիշ սցենար և այսպես շարունակ»։

Ըստ Խանումյանի՝ նույնիսկ Հայաստանի հետ սկսված տնտեսական հարաբերությունները Ադրբեջանն օգտագործում է իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից կիրառվող 907-րդ բանաձևի սահմանափակումներից ազատվելու համար։ «Եթե հետևում եք իրենց հանդիպումներին ամերիկյան պատվիրակությունների հետ, առաջին բառը դա են ասում։ Ասում են՝ դուք մեզ դրել եք արգելանքների տակ, սահմանափակումների տակ՝ Հայաստանի շրջափակման պատճառով։ Ահավասիկ, Հայաստանը շրջափակված չէ, մենք իրենց հետ առևտուր ենք կարողանում անել»։

Փորձագետը մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանությունները փորձում են «Արցախ» բառից հրաժարվել, ինչը, սակայն, չի վերացնում առկա մարտահրավերները Ադրբեջանի կողմից՝ շեշտելով, որ արցախահայության վերադարձի հարցը պետք է մնա օրակարգում։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան