Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

«Մենք՝ Եվրոպական միությունը, ձեռք ձեռքի տված աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ, որպեսզի օգնենք ձեզ հաղթահարել այն ճնշումը, որը դուք տեսնում եք այսօր»․ այս մասին տնտեսվարողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Մենք նաև գործնական քննարկում ենք ունեցել այսօրվա հանդիպման շրջանակներում, որը ներառել է լոգիստիկ և այլ հարցեր՝ եվրոպական շուկաներ ներմուծումների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծելու, որպեսզի հայաստանյան արտադրողը հանդիպի եվրոպական արտադրողի հետ և ապահովի մուտքը եվրոպական շուկա՝ արտահանումներ իրականացնելու համար։ Այսօր ավելի ուշ ավելի կարևոր հայտարարություններ են արվելու, և այս առումով մենք շարունակում ենք համագործակցությունը։

Եվրոպական միությունը և եվրոպացի բարեկամները ձեզ չեն խնդրում ընտրություն կատարել։ Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, մենք ճնշում չենք գործադրում, մենք օգնում ենք։ Եվ մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի ընթացիկ համագործակցությունը ամենամեծ տնտեսական ցանցի՝ Եվրոպական միության հետ, շարունակվում է և ձեզ դարձնում է ապահով»,- ասաց դեսպանը։

Նշենք՝ ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնեց, որ ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում։ Կլինի նաև ավելին։ Հայկական որոշ ապրանքների, մասնավորապես, գյուղմթերքի առևտուրը թեթևացնելու միջոցառումներ կձեռնարկվեն»։

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղկի ոլորտը, գործնական աջակցություն է տրվում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը կասկածելի մեղադրանքների պատճառով։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա է ժամանելու 10,000 ծաղիկ, որին կհետևեն այլ խմբաքանակներ։

Եվգենյա Համբարձումյան