ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն վստահ են, որ ընտրություններում բավարար ձայներ կհավաքեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

«Դաշնակցության վիճակն այս ընտրություններում շահեկան է»,- ասում է պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ Կուսակցությունն, ըստ նրա, այս ընտրություններում լինելու է մտավորական հատվածի հենարանը։

«Համենայնդեպս այն միջավայրը, այն մթնոլորտը, որտեղ ես կամ ԱԺ-ից դուրս, դասախոսական իմ միջավայրը, մտավորական միջավայրը, լրագրողական միջավայրը իմ տպավորությունն այնպիսին է, որ համենայնդեպս Դաշնակցության կողքին կանգնող բազմաթիվ մտավորականներ կան, որոնք կուսակցական չեն և որպես առանցք կամ հենասյուն տեսնում են Դաշնակցությանը»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը։

Նա անշնորհակալ գործ է համարում կանխատեսելը, որ Դաշնակցությունն այս ընտրություններում ավելի շատ ձայն կհավաքի, քան 2017-ի խորհրդարանի ընտրություններում։ Պատգամավորը պիտի հիասթափեցնի բոլորին, որոնք կարծում են, որ ապրիլյան դեպքերից հետո Դաշնակցության վարկանիշն ընկել է։ Նա հայտարարում է․ «Նույնիսկ եթե Դաշնակցությունը նվազագույն շեմը հաղթահարի, դա ինձ համար չափանիշ չէ, որ Դաշնակցությունը Հայաստանում չունի այն վարկանիշը, որը մեզ համար ցանկալի է, սպասելի է»։

Այնուամենայնիվ, տիկին Առաքելյանը նկատում է, որ Դաշնակցությանը չի բավարարի խորհրդարանում պարզապես տեղեր ունենալը, դրանք պետք է լինեն ավելի շատ։ Պատգամավորը վստահեցնում է՝ կուսակցության նախընտրական ցուցակում պատահական անուններ չեն լինի։ Սակայն դեռ չգիտի՝ ցուցակում նախկինի նման գործարարներ կլինե՞ն․ «Բայց նույնիսկ եթե գործարարությամբ զբաղվող մարդիկ լինեն, այդ մարդիկ վստահաբար կունենան այն կարողությունները, որ ԱԺ-ում կարողանան իրենց ՕԳԳ-ն հասցնել այն մակարդակի, որ ԱԺ բովանդակությունը չիջեցնեն»։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չգիտի՝ ԲՀԿ-ի ցուցակում գործարարներ կլինե՞ն, թե ոչ։ Ինքը նույնիսկ իր ներկայության մասին գաղափար չունի, բայց գործարարների խորհրդարան մտնելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:

«Պետք չէ գործարարներին դիտարկել որպես թշնամի խավ, պետք չէ նրանց մեկուսացնել ոչնչից, պետք է մի բան անել՝ գործարարն ԱԺ չգա սեփական բիզնեսը զարգացնելու համար, մանդատը չծառայեցնի իր իրավական, սահմանադրական օրինական պարտականությունները շրջանցելու համար»,-ասում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Առայժմ նա չգիտի, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստանը» գնալու ընտրությունների՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, նման հարց օրակարգում դեռ չկա:

«ԲՀԿ ներքին ուժերը բավարար են ընտրություններին առանձին մասնակցելու և շոշափելի իրական արդյունքներ ակնկալելու համար»,- վստահեցնում է պատգամավորը։

Նա չի թաքցնում, որ անցյալ տարի ԲՀԿ-ն քաղաքական բոլորովին այլ իրավիճակում է ստացել իր քվեները, հիմա այլ իրավիճակ է, և պատգամավորը հույս ունի, որ ԲՀԿ-ն խորհրդարանում կունենա պատկառելի ներկայացվածություն․ «Ընդհանրապես հայտնի էլ չէր, թե ընտրություններ կլինեն արտահերթ, թե՝ ոչ, ընդամենը կառավարության ծրագրում գրված էր, որ անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում  անցկացնել, բայց պարոն Ծառուկյանը էդ ամեն ինչից անկախ շրջել է բոլոր մարզերում, հանդիպել է գյուղացիական համայնքների հետ, անձամբ զբաղվել է նրանց խնդիրներով»։

Ի դեպ, պատգամավորը նկատում է, որ հնարավոր է այս ընտրություններին ռեյտինգային ընտրակարգը այնքան արդարացնի իրեն, որ դրա վերացումը դադարի լինել անհրաժեշտություն։

Մհեր Արշակյան