Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07:00-18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան 104-317շենքերի և Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

