Կառավարությունը հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով նախագիծը` նշել է.« Ծրագիրը ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին՝ մասնակից դառնալու շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին: Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը», – ասել է նախարարը: Նախարարն ընդգծել է, որ իրավիճակի շտկման ուղղությամբ արդեն իսկ միջոցառումներ իրականացվել են՝ ծածկվել ,տեղափոխվել կամ ցանկապատվել են գործող աղբավայրերն ու աղբանոցները, անցկացվել է համապետական շաբաթօրյակ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի նպատակն է պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել համալիր գործողություններ, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին մասնակից դարձնել հանրության լայն խավերին և հասարակության մեջ ձևավորել շրջապատը մաքուր պահելու քաղաքացիական դրսևորում ու պատասխանատվություն: Յուրաքանչյուր մարզ կունենա միջոցառումների ծրագիր, որով կհստակեցվեն մարզի տարածքում իրականացվելիք միջոցառումները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրապետության աղբահանության և դրա բաղադրիչների նկատմամբ իրականացնել պետական հստակ քաղաքականություն, որի ընթացքում այս պահի դրությամբ շուրջ 545-ի հասնող աղբանոցների ու աղբավայրերի թիվը առավելագույնս կնվազի` ենթադրելով սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում: 

Ավելին, Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կստեղծվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահապանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ կտրամադրի բնակչությանը և հիմնարկներին: Այն ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն, որը գործելու է ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական կայուն հենքի վրա: Նախատեսվում է արդիականացնել աղբահավաքման համայնքային համակարգերը, ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխան տարածքային աղբավայրեր: