Սուգ, զոհեր, «փակված երկիր»․ ինչ է հայտնի Իրանում տեղի ունեցողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Տասնյակ դիեր, սգացող հարազատներ․երեկ տարածված տեսանյութում Թեհրանի դիահերձարաններից մեկի տարածքն է։  Արդեն հինգ օր սահմանափակված ինտերնետի և հեռախոսային կապի պայմաններում հարևան երկրում տեղի ունեցողի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկություն ստանալը գրեթե անհնար է։

Հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների ճշգրիտ թիվը մնում է անհայտ․ իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակում են տարբեր տվյալներ։ ՀՀ արտաքին գերատեսչությունից փոխանցեցին, որ Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացի լինելու մասին տվյալներ այս պահին չկան։

ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների գործակալությունը հայտնել է ավելի քան 500 զոհի և 10,000-ից ավելի ձերբակալվածի մասին։ Իշխանությունը երեկ եռօրյա ազգային սուգ է հայտարարել՝ առանց անդրադառնալու այն հարցին, որ սպանվածների մեծ մասը ցուցարարներ են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցարարներին «ահաբեկիչներ» է անվանել և անվտանգության ուժերին կոչ արել զբաղվել նրանցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իլոն Մասկի հետ Իրանում ինտերնետի հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցել և հանդիպում է կազմակերպվում։

Այնուամենայնիվ, Թրամփը հայտարարել է, որ մինչև հանդիպելը ԱՄՆ-ը կարող է քայլեր ձեռնարկել՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Նա մինչ այս բազմիցս սպառնացել էր միջամտել, եթե Թեհրանի ուժայինները ցուցարարների սպանեն։

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտելու պատրվակ տալու համար»։

ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի միջև հաղորդակցման ուղին բաց է մնում։ Այս մասին նշել են Իրանի արտաքին գերատեսչությունից։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ։ Ըստ Արաղչիի՝ ոչ մի իրանցի նման բան չէր անի։ Նա պնդել է, թե խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ՝ ի պատասխան ցուցարարների դեմ կիրառված բռնությունների։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ «ցնցված է» Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների: Նա կոչ է արել Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։

Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հայտարարել է, որ պատրաստ է Իրան վերադառնալ «առաջին իսկ հնարավորության դեպքում»: «Ես արդեն պլանավորում եմ իր վերադարձը և անցումային թիմի աշխատանքը»,- ասել է Փահլավին, որը 1977-ից բնակվում է ԱՄՆ-ում։

Իրանում ցույցերը սկսվեցին 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը Թեհրանի տնտեսվարողները փակեցին իրենց բիզնեսները՝ ի նշան տնտեսական վատթարացող իրավիճակի դեմ բողոքի։ Հակակառավարական ցույցերը տարածվել են Իրանի բոլոր նահանգներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան