«Նոան» խնդրել է «Լեգիայի» դեմ խաղի տոմսերը չփոխանցել երրորդ անձանց

Լուրեր

28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» սկսել է լեհական «Լեգիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը։ Ակումբը հայտարարությամբ է հանդես եկել այդ կապակցությամբ։

««Լեգիայի» հետ խաղի տոմսերն արդեն վաճառքում են։ Ուշադրություն։ Հյուր թիմի երկրպագուներին արգելվում է մուտքը տնային սեկտորներ։ Գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն։

Հարգելի երկրպագուներ, կա մեծ վտանգ տնային սեկտորում հյուր թիմի երկրպագուների ներթափանցման։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք խաղի տոմսերը չփոխանցել երրորդ անձանց։

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում կընդունենք Լեհաստանի ամենատիտղոսակիր թիմերից մեկին՝ «Լեգիային», որը հայտնի է նաև իր հզոր երկրպագուական շարժումով։

Դեկտեմբերի 11-ին սպասում ենք բոլորիդ «Հանրապետական» մարզադաշտում՝ տարվա վերջին տնային եվրագավաթային հանդիպմանը։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մեր կայքից»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

«Նոա» – «Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։45-ին։ Լեհական ակումբում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Հիշեցնենք, որ 4 խաղից հետո երևանյան ակումբն ունի 5 միավոր և 23-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 1-24-րդ տեղ գրաված թիմերը։ Նախորդ 4 խաղերում «Նոան» հաղթել է խորվաթական «Ռիեկային» (1։0), ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։ Լիգայի փուլի վերջին տուրում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դեկտեմբերի 18-ին արտագնա հանդիպում է անցկացնելու Կիևի «Դինամոյի» հետ։