Արման Ծառուկյան․ Չեմ կարծում, թե Տոպուրիան ունի խնդիրներ, նրանք ցանկանում են Փիմբլեթին աստղ դարձնել

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն անդրադարձել է իր շուրջ ստեղծված իրավիճակին։ Օրեր առաջ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել էր, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով, իսկ UFC-ն ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ էր նշանակել ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև։

«Ես չեմ կարծում, թե Տոպուրիան ունի ընտանեկան խնդիրներ։ Նրանք պարզապես ցանկանում են Փիմբլեթին աստղ դարձնել, որպեսզի նա ավելի հայտնի մարտիկի կարգավիճակում տիտղոսային մենամարտ անցկացնի Տոպուրիայի դեմ։ Նրանք ուզում են մեծ մենամարտ կազմակերպել, ինչպես Խաբիբի և Քոնորի դեպքում էր։ Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի, անգամ եթե Փեդին վերցնի ժամանակավոր գոտին։

Հուսով եմ՝ Ջասթինը լավ դաս կտա նրան։ Ես պարզապես արմունկներով կկոտրեի Փիմբլեթի դեմքը։ Նույնիսկ չէի փորձի խեղդել Փեդիին, ամբողջ օրն արմունկներով կծեծեի նրան։

Ջասթին, եթե ունենաս օգնության կարիք, իմաց տուր ինձ։ Ես կժամանեմ և կօգնեմ քեզ։ Այդ տղան ոչնչություն է, ես ատում եմ նրան։ Եթե ես տեսնեմ Փիմբլեթին, ապա կապտակեմ նրան։

Այս ամենը բիզնես է։ Վերջին հաշվով, իմ նպատակը չի փոխվել։ Բոլորը գիտեն, որ ես կծեծեմ ում ցանկանամ, և դա միայն ժամանակի հարց է։ Հուսով եմ, որ ինձ գոնե կտան BMF գոտու համար մենամարտելու հնարավորություն։ Ուրիշ ինչ կարող են առաջարկել ինձ։ Ուրիշ ում հետ կարող եմ մենամարտել մեր քաշային կարգում, եթե ոչ Մաքս Հոլուեյի»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է ESPN MMA-ն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 29-ամյա Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում խեղդող հնարքով ժամկետից շուտ հաղթել էր նորզելանդացի Դեն Հուկերին և դարձել թեթև քաշային կարգում չեմպիոնության հավակնորդ։ Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։