Արման Ծառուկյանը չստացավ չեմպիոնության շանս․ UFC-ն այլ մենամարտ է նշանակել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն առաջիկայում չի անցկացնի չեմպիոնական մենամարտ։ Թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել է, որ մինչև գարուն չի մենամարտելու, քանի որ ծանր շրջան է իր կյանքում։

«Ես չեմ պատրաստվում մենամարտեր անցկացնել 2026 թվականի առաջին եռամսյակում, քանի որ իմ անձնական կյանքում բարդ շրջան է։ Այդ պատճառով ցանկանում եմ կենտրոնանալ իմ երեխաների վրա և հնարավորինս արագ կարգավորել այս իրավիճակը։ Եվ չեմ ուզում կանգնեցնել դիվիզիոնը։ UFC-ն կկազմակերպի բոլոր անհրաժեշտ մենամարտերը, և հենց որ բոլոր խնդիրները լուծեմ, կհայտնեմ մատչմեյքերներին, որ պատրաստ եմ վերադառնալու»,- սոցցանցերում գրել է Իլյա Տոպուրիան։

UFC-ն իր հերթին պաշտոնապես հայտարարել է, որ հաջորդ մրցաշարի ժամանակ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտեն ամերիկացի Ջասթին Գեյջին ու բրիտանացի Փեդի Փիմբլեթը։ Հաջորդ մեծ մրցաշարը UFC 324-ն է, որը կկայանա հունվարի 25-ին Լաս Վեգասում։ UFC-ի նախագահ Դենա Ուայթը նշել է, որ Գեյջի ու Փիմբլեթի մենամարտի հաղթողը տիտղոսը կվիճարկի Իլյա Տոպուրիայի հետ։

Արման Ծառուկյանը ևս արձագանքել է ստեղծված իրավիճակին․ «Բացատրեք, թե ինչպես սա ընդհանրապես կարելի է հասկանալ։ Նպատակը շարունակում է մնալ նույնը։ Մենք կվերցնենք այն, ինչ մեզ է պատկանում։ Ամեն ինչ իր ժամանակին»,- սոցցանցերում գրել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում խեղդող հնարքով ժամկետից շուտ հաղթել էր նորզելանդացի Դեն Հուկերին և դարձել թեթև քաշային կարգում չեմպիոնության հավակնորդ։ 29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։