«Կանենք՝ կտեսնեք»․ ՀՀԿ-ն հույս ունի անցնել խորհրդարան առանց կաշառքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Հանրապետականի հույսը ռեյտինգայինն է կամ այդ կուսակցությունը սխալ է հաշվարկել, եթե հույսը դրել է ռեյտինգային ընտրակարգը պահպանելու վրա։

«Ռեյտինգայինի ժամանակ, երբ խնդիրը և խոսակցությունը անձերի կողմից ձայն հավաքելու մասին է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են պարոն Աշոտյանը կամ պարոն Շարմազանովը դնելու և ռեյտինգայինով ինձ հետ վիճելու»,- ասում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, եթե Հանրապետականի հույսը մեծահարուստներն են, ինքը չի պատկերացնում, թե ինչպես են նրանք գումարներ դնելու խորհրդարանում ընդդիմադիր ուժ դառնալու վրա:

«Իրանց դա պետք չի, իրանք դրա կարիքը չունեն, որպեսզի օպլիգարխները գումար ծախսեն, փորձեն ծախսեն, իրանց վտանգի տակ դնեն, որպեսզի Հանրապետականը հայտնվի, և իրանք ընդդիմություն մնան, և հիմա իրանք ստեղ են, նստած են, և ինչ օգուտ է տալիս դա իրենց»,- զգուշացնում է նա։

Փոխարենը պարոն Սիմոնյանը խնդիր չի տեսնում, եթե ժողովրդի մի մասը պատրաստ է իր քվեն տալ վերջին 20 տարում Հայաստանի զարգացումը կանխած քաղաքական ուժին։ Նոր Ընտրական օրենսգիրքը, ըստ պատգամավորի, Հանրապետականին տալիս է խորհրդարանում հայտնվելու հնարավորություն։ Մյուս կողմից՝ ինքը հասկանում է, թե ինչու է Հանրապետականը ձախողում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։

«Իրանք տապալում են տապալելու համար, իրանք անում են դա վերջին վատությունը անելու համար, կամիկաձեի գաղափարախոսությամբ են առաջնորդվում»,- համոզված է պարոն Սիմոնյանը։

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի հասկանում իշխանության այսպիսի բացատրությունը՝ «իսկ Հանրապետականը ե՞րբ է ասել, թե ինքը համաձայն է նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ», իրենք ռեյտինգային ընտրակարգի համոզված կողմնակից են։

«Սա ուղիղ ժողովրդավարություն է, ոչ թե կուսակցական բոսը գրում ա՝ ով որ համարն է ու գնում է, և շատ դեպքերում մարդիկ ընտրում են կուսակցական բոսին, առաջին համարին, օրինակ Փաշինյանին կամ Պետրոսյանին, բայց չիմանալով 20-30 համարն ով է, այլ կոնկրետ յուրաքանչյուրն իր տարածքից ընտրում է պատգամավոր, որի հետ էլ ուղիղ, անմիջական առանց կուսակցական բոսի հաստատում է կապ»,- ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրան չի համոզում վարչապետի այն դիտարկումը, թե նոր Ընտրական օրենսգիրքը ՀՀԿ-ին պետք է ավելի ձեռք տա:

«Եթե պարոն Փաշինյանը կարծում է, որ Հանրապետականը պատրաստվում է ընտրություններին մասնակցի օլիմպիական սկզբունքով, չարաչար սխալվում է։ Այնպես չէ, որ 20 տոկոս հավաքենք՝ ուրախ կլինենք, այնպես չէ, որ 3 կամ 4 տոկոս կհավաքենք, կամ 2 տոկոս կհավաքենք, կնստենք կլացենք։ Այնպես որ Փաշինյանին խորհուրդ կտամ մեր ճակատագրով չմտահոգվել»,- ասում է պատգամավորը։

Պարոն Շարմազանովն այսօր էլ մնում է այն կարծիքին, որ Հանրապետականը ցանկացած Ընտրական օրենսգրքի դեպքում պետք է մասնակցի խորհրդարանի արտահերթ ընտրություններին։

«Էսօր կարող ա ցածր ռեյտինգ լինի, վաղը բարձր կունենանք, մենք ռեյտինգացավով չենք տառապում։ Աստված մի արասցե, եթե մենք մասնակցենք, չմասնակցենք, էն լեգիտիմությունը չունենանք, աշխարհը շուռ չի գա, մենք պաշտոնի մեռած չենք»,- վստահեցնում է ԱԺ փոխնախագահը։

Ի դեպ, խորհրդարանի փոխնախագահը պատգամավոր Ալեն Սիմոնյանին վստահեցնում է, որ Հանրապետականը կարող է քվեներ ստանալ առանց փող բաժանելու․ «Կանենք, կտեսնեք»։

Մհեր Արշակյան