Կա թվային մաֆիա․ հաղթող ընկերությունները հովանավորներ ունեն, որոնք պետական տենդերների վրա են նստած․ Վահան Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Մամուլում հաղորդումներ կան, որ քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգը խափանումներով է գործում։ Համակարագի նպատակն է ավտոմատացնել և էլեկտրոնային ձևով վարել քրեական գործերի ընթացքը, սակայն հաճախ իրավապահները չեն կարողանում օգտվել դրանից։ Եվ դատախազությունը Հետքի մեր գործընկերներին չի տրամադրել համակարգի ներդրման նպատակով կնքված պայմանագրի պատճենը, ինչից հնարավոր կլիներ հասկանալ՝ որ ընկերությունն է այն պատրաստել և արդյոք ունի կարողություն՝ այն սպասարկելու։ Մեկնաբանելով իրավիճակը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ պետական տեխնոլոգիական գնումների համակարգը խիստ անարդյունավետ է և մեծ վնաս է հասցնում մեր տնտեսությանը․ «Պետությունը միլիարդներ է կորցնում՝ գնվում են չաշխատող համակարգեր․ պետությունը պիտի գերադասի որակը գնից։ Կա թվային մաֆիա․ հաղթող ընկերությունները հովանավորներ ունեն, որոնք պետական տենդերների վրա են նստած»,- ասաց Վահան Քերոբյանը։

ՀՀ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ: Դավիթ Փափազյանին հայտնաբերելու դեպքում կկալանավորեն: Քննչականը մեղադրանք առաջադրեց Հայաստանից հեռացած Փափազյանին, պետական հիմնադրամի դուստր ընկերության նախկին տնօրենին, նաև՝ 1.5 միլիարդ դրամ ներդրում ստացած «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրենին: Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Էկոնոմիկայի նախկին նախարարը նշում է, որ ինքը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից թափանցիկության խնդիր է տեսել պետական այս հիմնադրամում․

«Երբ նախարար դարձա, առաջին կոնֆլիկտը որ տեղի ուենցավ, այն էր, որ ԱՆԻՖ-ը հաշվետու չէր, և ես անհանդուրժող եմ եղել կոռուպցիայի նկատմամբ։ ԱՆԻՖ-ը գործել է ընտանեկան բիզնեսի լոգիկայով՝ որոշումները կամայական են կայացվել, իրավապահների բարեկամներ են աշխատել, փոխկապակցված անձինք են ներդրումներ ստացել։ Ինչո՞ւ է ԱՆԻՖ-ի դեպքն այսքան շահարկվում․ դա միակ կոռուպցիոն համակարգը չի, այլ համակարգեր ևս շատ կան»,- ասաց Վահան Քերոբյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան