Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Ozon-ն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով իր 11 լոգիստիկ կենտրոններին հասցված վնասը գնահատել է 30,1 միլիարդ ռուբլի։ Այս մասին նշվում է ընկերության՝ 2026 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում, գրում է Meduza-ն։

Կորուստների մեջ ներառված են պահեստներում ոչնչացված ապրանքների արժեքը, վնասված սարքավորումները, ինչպես նաև «այլ կորուստներ և ծախսեր»։ Հաշվետվության համաձայն՝ ընկերության ռիսկերի մի մասն ապահովագրված է եղել։ Ozon-ը շարունակում է բանակցություններն ապահովագրական ընկերությունների հետ հնարավոր փոխհատուցումների շուրջ։

Չնայած հարձակումների հետևանքով կրած վնասներին՝ Ozon-ի զուտ շահույթը 2026 թվականի երրորդ եռամսյակում աճել է 25%-ով՝ հասնելով 3,7 միլիարդ ռուբլու։ Ընկերության հասույթն աճել է 1,6 անգամ՝ կազմելով 421,2 միլիարդ ռուբլի։ Այդ ժամանակահատվածում Ozon-ը գնորդներին է առաքել 1,2 միլիարդ պատվեր․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 76%-ով ավելի։

2026 թվականի ամռանն Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի ենթակառուցվածքների դեմ հարձակումների թիրախների ցանկը։ Նավթավերամշակման գործարաններից և պաշտպանական ձեռնարկություններից բացի՝ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել նաև առցանց առևտրի հարթակների պահեստներին։

Հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել էին Wildberries ընկերության պահեստի վրա։ Երեք ամսվա ընթացքում հարվածների տակ է հայտնվել ընկերության 36 պահեստային տարածք։ Օգոստոսի 22-ից սկսվել են նաև Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առցանց առևտրի հարթակներից մեկի՝ Ozon-ի պահեստների դեմ հարձակումները։

Հոկտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի թիրախ են դարձել թվային ենթակառուցվածքները։ Հոկտեմբերի 8-ից 11-ն Ուկրաինան մի շարք հարվածներ է հասցրել «Յանդեքս»-ի երեք տվյալների կենտրոններին։ Այնուհետև՝ հոկտեմբերի 14-ին, ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Սբերբանկ»-ի տվյալների մշակման կենտրոնի վրա, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության տվյալների կենտրոնի վրա։

Այս հարվածների հետևանքով լայնածավալ խափանումներ են առաջացել «Յանդեքս»-ի, Mail.ru-ի, Ozon-ի, «Մեգաֆոնի», «ՎԿոնտակտե»-ի և այլ ընկերությունների ծառայությունների աշխատանքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի