Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի երկաթուղային դեպոյին․ մեքենավար է վիրավորվել

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, գրում է Сurrent time-ը։

Նրա փոխանցմամբ՝ ռուս զինվորականները հարվածել են Օդեսայի «Ուկրզալիզնիցա» կայարանին, որի հետևանքով վիրավորվել է գնացքի մեքենավարը։ Հարձակման են ենթարկվել նաև երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքում։

Գնացքները կանգ են առել տուժած տարածքից անվտանգ հեռավորության վրա, և այսօր առավոտից բոլորը շարունակել են շարժը, իսկ օդային էլեկտրահաղորդման գիծը վերականգնվել է։

«Հարձակման պատճառով Չեռնիգովի և Սումիի ուղղությամբ որոշ գնացքների ուշացումներ կան։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ նման զանգվածային հարձակումները չխաթարեն Ուկրաինայի տրանսպորտային զարկերակները»,- գրել է Կուլեբան։

Օդեսայում, բացի դեպոյից, վնասվել է նաև մասնավոր տուն։ Մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի Պոկրովսկ համայնքում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր տանը և մեքենաներում. տուժածներ չկան։ Բուչայում հրդեհ է բռնկվել չգործող առողջարանի երկհարկանի շենքում, որի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա արձակել է 86 անօդաչու թռչող սարք, որից 53-ը խոցվել կամ ճնշվել է։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության համաձայն՝ վեց վայրում գրանցվել է 31 անօդաչու թռչող սարքի հարված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի