«Վաղը ՀՀԿ-ն չի սատարելու որևէ թեկնածուի, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի»․ Դավիթ Հարությունյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում ՀՀԿ-ն կպահի քաղաքական պայմանավորվածությունը և չի սատարի վարչապետի թեկնածուին։

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածուի պաշտոնում։ Եթե ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը վաղը «կողմ» քվեարկեն Փաշինյանի թեկնածությանը, նա կընտրվի վարչապետ, և այս խորհրդարանը չի լուծարվի, կշարունակի գործունեությունը մինչև մայիս: Ասել է թե՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի:
«Ես կարծում եմ, որ վաղը ՀՀԿ-ն քվեարկելու է այնպես, ինչպես քաղաքական պայմանավորվածություններն են։ Քաղաքական պայմանավորվածությունն այն է, որ չի սատարելու որևէ թեկնածուի։ Ես կարծում եմ, որ վաղը Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի և մենք խնդիր չենք ունենա»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Ըստ նրա՝ վարչապետի թեկնածուի՝ 2-րդ անգամ առաջադրման հետ կապված խնդիր չկա և կարիք չկա առաջադրելու որևէ թեկնածու։

Ինչ վերաբերում է նոր «Ընտրական օրենսգրքի» քվեարկության՝ երեկվա տապալմանը, ըստ Դավիթ Հարությունյանի, եղավ այն, ինչ սպասելի էր։ «Բանն այն է, որ խորհրդարանում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը բավականին մեծ աշխատանք կատարեց ԸՕ-ի հետ կապված և առաջարկությունները ներկայացրեց կառավարությանը կամ վարչապետին առընթեր ստեղծված աշխատանքային խմբին։ Ցավոք սրտի, դրանից հետո որևէ քննարկում տեղի չունեցավ։ Այսինքն՝ պրոցեսը տեղի ունեցավ շատ գաղտնի, մեզ համար շատ անսպասելի»։

Ըստ Հարությունյանի՝ դա լավագույն եղանակը չէր ԸՕ-ն մշակելու և առաջ տանելու։ «Եթե ընտրությունները տեղի են ունենում 1,5 ամիս հետ, կարևրոագույն և արմատական փոփոխությունները ԸՕ-ում անթույլատրելի են»,-հայտարարեց նա։
աՆրա համոզմամբ՝ եթե մեկ շաբաթ անց որոշ ՀՀԿ-ականներ փոխեն դիրքորոշումը նոր ԸՕ-ի վերաբերյալ, կնշանակի նրանց ճնշել են, ինչպես անում են իշխանությունները։ Կոնկրետ օրինակներ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց ներկայացնել։

Տեսակետներ կան, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղան գործող ԸՕ-ով, հնարավոր է՝ ՀՀԿ-ն չկարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ «Եթե հաղթահարեց՝ հաղթահարեց, թե չհաղթահարեց՝ չհաղթահարեց։ Դա չէ խնդիրը»,-ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ «Քաղաքական ուժը միայն նրա համար չէ՝ կհայտնվի՞ խորհրդարանում, թե՞ ոչ, բայց չպայքարել քաղաքական ուժը չի կարող։ Ինչո՞ւ՝ որովհետև նա ունի ասելիք»։

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիրքորոշման շրջադարձի առթիվ, երբ վերջինս սկսեց համակրել Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ իր համար դա անսպասելի էր՝ հավելելով․ «Յուրաքանչյուր ոչ ազատ է արտահատելու իր դիքորոշումը»։

Անդրադառնալով իր հայտարարագրած կարողությանը, այդ թվում՝ 6 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 առանձնատուն, 1 հողամաս, 1 այգետնակ և այլն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց․ «Պետական պաշտոնյա լինել չի նշանակում, որ մարդը, որ ունեցել է տուն կամ բնակարան, պետք է այդ տունը կորցնի և անմիջապես զրոյից սկսի։ ․․․Ոչ այդ ամեն ինչը, բայց ունեցել եմ գույք, որը վաճառել եմ, նոր գույք եմ ձեռք բերել։ Այնպես որ զարմանալու բան չկա»։

Մանրամասները դիտեք Դավիթ Հարությունյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան