Շիրակ Թորոսյանի համար ևս «բարիկադներ են ապամոնտաժում». նա ՔՊ-ի ցուցակում է լինելու

Լուրեր

03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության ցուցակով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Թորոսյանը:

«Ես միշտ եղել եմ իմ երկրի պետականության կողքին և այդպես էլ կշարունակեմ: Ես հայտարարել եմ, որ եթե շարունակեմ խորհրդարանական գործունեությունս, ապա դա կլինի բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ես չեմ բացառում, որ կլինեմ ՔՊ-ի ցուցակում»,- նշեց նա:

Factor.am-ի ճշտող հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ այս մասին քննարկում եղել է, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ հարցը քննարկել է անգամ ՔՊ-ի վերին օղակների հետ: «Պաշտոնական խոսակցություններ չեն եղել, բայց ոչ պաշտոնական եղել են: Խոսակցությունները եղել են ոչ միայն Արարատ Միրզոյանի, այլև տարբեր մարդկանց հետ: Ամենատարբեր շրջանակներում ոչ պաշտոնապես քննարկվել է, նաև բարձր մակարդակներում»,- նշեց նա:

Շիրակ Թորոսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2018 թվականի մայիսի վերջին: Նա որպես հիմնավորում նշել էր այն, որ անհամատեղելի են իր և ՀՀԿ-ի տեսակետները: Մինչ այս էլ նա մայիսի 8-ին քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին:

Հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն էին ստորագրել, որոնց թվում էր նաև Շիրակ Թորոսյանը:

Ի դեպ, Շիրակ Թորոսյանի՝ ՔՊ-ի ցուցակում լինելը ևս կհիմնավորվի այն հանգամանքով, որ «բարիկադներ են ապամոնտաժվում» և բոլորը պետք է ծառայեն պետության շահերի համար:

Հիշեցնենք, որ «բարիկադների ապամոնտաժումը» սկսվեց սկանդալով, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին:

Հայկ Վարդանյան