Ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանենք. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանենք, ակնկալում ենք, որ ժողովուրդն այդ վստահության քվեն կտա: Բայց մենք չենք կենտրոնանում մեր սեփական իշխանության վրա, այլ կենտրոնանում ենք ժողովրդի իշխանության վրա»,- հավելեց Փաշինյանը:

Նա դեռևս վաղ է համարում կանխատեսել, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քանի տեղ կունենա Ազգային ժողովում. «Որոշումը կայացնում են ընտրողները, և դրանում, այսպես ասած, ոչ մի ձև չկա: Մեր խնդիրը չի եղել, չի և չի լինելու իշխանությունը պահելը: Մեր խնդիրը ժողովրդի իշխանությունը պահելն է, ինչը չի նշանակում, որ մենք այդ հայտը չենք ներկայացնելու»:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ապա Կապանում իրենց սատարած թեկնածուի պարտությունը Նիկոլ Փաշինյանը չի կապում Սյունիքի մարզպետի նշանակման պատճառով առաջացած դժգոհության հետ:

«Ցավում եմ, որ Նարեկ Բաբայանը պարտվել է, որ մենք ընտրություններում պարտություն ենք կրել: Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ մենք ևս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին: Ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու: Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: