Կարապետ Ռուբինյանը համախոհների հետ նոր կուսակցություն է ստեղծում՝ Հայաստանի եվրոպական կուսակցություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
Բոլորը

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը շատ սեղմ է, բայց խաղի պայմանները բոլոր քաղաքական ուժերի համար նույնն են։ Քանի որ հավասար պայմաններ են, պիտի շտապեն, ջանքեր ներդնեն, որպեսզի ներկայացնեն իրենց գաղափարները հասարակությանը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետի հարցում կարելի էր չշտապել, եթե ԱԺ-ն ներկա կազմով արգելանք չհանդիսանար երկրի զարգացման համար․ «Հեղափոխության տրամաբանությունը նույնիսկ հուշում էր, որ շատ ավելի շուտ էր պետք դա, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց, հուսանք, որ նորմալ ընտրություններ կունենանք և երկրի առաջընթացը կապահովվի»։

ԲՀԿ-ի պարբերաբար փոփոխվող դիրքորոշումը, ըստ Ռուբինյանի, պայմանավորված է նրանով, որ այդ կուսակցությունում մեկ անձ է որոշումներ կայացնողը․ «Նման դեպքերում շատ են լինում հիմար վիճակներ, երբ որ պատգամավորներն ինչ-որ դիքորոշում են հայտնում, հետո հաջորդ օրը տեղեկանում են, որ շեֆն այլ որոշում է կայացրել։ Այդպիսի մի երևույթի ականատես դարձանք»։

Իսկ ՀՀԿ-ի մասին ասաց, որ չի կարծում ՝ՀՀԿ-ն առաջադրվելու դեպքում խորհրդարան անցնելու շանսեր կունենա․ «Ժողովրդի շրջանում նրանց նկատմամբ հավատ չկա, քանի որ տարիներ շարունակ նրանք ստել են»։

Ռուբինյանն ասում է՝ առանց ՀՀԿ-ի քաղաքական կյանքում կկարողանանք ազատ շունչ քաշել։ «Հետհեղափոխական շրջան է և հեղափոխության իներցիան ենթադրում է, որ ներկայում իշխող ուժը հաջողության պետք է հասնի, քանի որ Նիկոլ Փաշինյանը, որպես անհատ, որպես հեղափոխության առաջնորդ, ունի ժողովրդի անվերապահ աջակցությունը, և այդ աջակցությունը պրոեկտվում է իր ղեկավարած քաղաքական ուժի վրա։ Բայց դա չի ենթադրում, որ մյուս ուժերը պետք է թևաթափ լինեն, ճիշտ կլինի, որպեսզի ողջ ուժով մասնակցեն ընտրություններին»,- կարծում է Ռուբինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ իր համախոհների հետ պատրաստվում են առաջիկայում նոր կուսակցություն ստեղծել, որն ամենայն հավանականությամբ, կկոչվի Հայաստանի եվրոպական կուսակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան