Ընտրագրավը 10 մլն դրամից կդառնա 7 մլն դրամ

Լուրեր

05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
Բոլորը

Կառավարությունում այսօր ընթանում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումը արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ արդեն իսկ հստակ ամրագրված է առաջարկվող փոփոխություններով, որ Ազգային ժողով պետք է ացնեն նվազագույնը 4 քաղաքական ուժ՝ դաշինքների կամ կուսակցությունների տեսքով, իսկ անցողիկ շեմը կուսակցությունների համար լինելու է 4, դաշինքների համար 6 տոկոս։

Դանիել Իոաննիսյանը նաև հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով անվճար եթերաժամանակի քանակն է ավելացված, իսկ ինչ վերաբերում է ընտրագրավին, ապա 10 մլն դրամի փոխարեն գրավի չափը նվազեցվել է՝հասցվելով 7 մլն դրամի։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ թեև իրենց կուսակցությունը ողջունում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սակայն, նշեց, որ գրավի չափը պետք է փոխարինել այլ մեխանիզմով՝ օրինակ ստորագրահավաքով։

Արամ Սարգսյանը նաև նկատեց, որ ընտրագրավը դեմ է ժողովրդավարության սկզբունքներին և չի կարելի կուսակցություններին պարտադրել գումար դնել մի կողմ, եթե պետությունը չի կարողանում դա իրականացնել, ապա պետք է ընտրագրավի փոխարեն այլ բան մտածի։

Հարցին ի պատասխան՝ Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ ստորագրահավաքի կազմակերպումը հավելյալ ժամանակ է պահանջում, ինչի հնարավորությունը չունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները։

ԸՕ-ում սահմանված ընտրագրավի 7 մլն դրամի վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտեց նաև Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ նշելով, որ սահմանված ընտրագրավի չափը հնարավորություն է տալու ընտրություններին մասնակցել հարուստ կուսակցություններին և արդյունքում քաղաքական նպատակ ունեցող շատ կուսակցություններ զրկվելու են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից և կստացվի բիզնես կուսակցությունները կկարողանան ներգարվվել այդ գործընթացին։

Սադոյանի մտահոգություններին ի պատասխան էլ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ եթե քաղաքական կուսակցությունը հայտ է ներկայացրել մասնացել ընտրություններին, ապա կարող է իր կուսակիցների թիմում կազմակերպել դրամահավաք՝ լուծելով ընտրագրավի հարցը։