Գդալով փորված պատեր, սավաններ․ ովքեր և ինչպես են փախուստի դիմում բանտերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2018 թվականին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց, երբ ամբողջ հանրության ուշադրությունը քաղաքական բուռն խմորումներն էին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խմբակային փախուստի ամենամեծ փորձը գրանցվեց։ Իրանցի 8 կալանավորներ փորձել էին ազատության մեջ հայտնվել, բայց չէր ստացվել։

«Զբոսախուց տեղափոխելու ժամանակ կալանավորները քաշել են ուղեկցողի վերնաշապիկից, սեղմել պատին, վերցրել խցերի բանալիները, ապա  զբոսախցից դուրս գալուց հետո բացել են 6-րդ մասնաշենքի 6 խցերի դռները՝  իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին: Այնուհետև հասել են 1-ին մասնաշենքի դռան մոտ, հանդիպել ՔԿՀ աշխատակցին, փորձել բացել մասնաշենքի դուռը, բայց հանցագործությունը ավարտին չի հասցվել»,- մանրամասներ է ներկայացվում քրեական գործից։

Բանտում պահվող օտարերկրացիները, սակայն, ավելի ուշ պնդում էին՝ ոչ թե ցանկանում էին փախչել, այլ փորձում էին բողոքի ձայն բարձրացնել պահման պայմանների մասին։

«Նույնիսկ կենդանիներին այդպես չեն պահում»,- դատական նիստի ժամանակ ասել էին նրանք։

Կալանավորները փախուստի փորձ կատարելու համար ստացան հոդվածի առավելագույն պատժաչափը՝ 4 տարի ժամկետով ազատազրկում։ Իրանցիների կողմից իրականացված փախուստի փորձը միակը չէ։

16 փախուստ և փախուստի 17 փորձ քրեակատարողական հիմնարկներից, հիվանդանոցներից կամ կալանավորներին և դատապարտյալներին տեղափոխելու գործընթացի ժամանակ․ վերջին 10 տարվա ընթացքում անազատության մեջ գտնվող անձանց վերաբերող վիճակագրությունն այսպիսին է։ Այս թեմայի մասին պատկան մարմինները չեն սիրում խոսել, վերջին տարիներին խնդրին անդրադարձել էր Քրեակատարողական ծառայության նախկին պետերից Արթուր Գոյունյանը, որը մանրամասն նկարագրել էր դատապարտյալի փախուստը։

Փախուստի կամ դրա փորձի համար նրանք մատնանշում են տարաբնույթ պատճառներ, որոնց մասին բարձրաձայնում են նաև իրավապաշտպանները։

Որոշ դատապարտյալներ փախուստի դիմելը համարում են արդարությունը վերականգնելու դրսևորում, ինչպես, օրինակ, ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի դեպքում, երբ 2009 թվականին իրենց փախուստի համար որպես պատճառ նշում էին քրեական գործերի վերանայումը։

Գդալով, խողովակներով փորված պատեր, սավաններից գործած պարաններ․ ինչ հնարքներ ասես, որ չեն կիրառում՝ ազատության մեջ հայտնվելու համար։ Նրանց նույնիսկ հետ չեն կանգնեցնում կալանավայրի տարածքով անցկացված փշալարը, բարձր և հաստ պատերը, պատուհանների երկաթե ճաղավանդակները, զինված հսկիչները։

Վերջին տարիներին փախուստներ ավելի շատ արձանագրվում են ոչ թե քրեակատարողական հիմնարկներից, այլ քաղաքացիական հիվանդանոցներից կամ դատարան տեղափոխվելու ճանապարհին։ Դրանք հիմնականում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ոչ պատշաճ ուշադրության կամ ուղեկցող գումարտակի թերի համալրվածության հետևանք են։ Այս դեպքում փախուստ իրականացնողները հիմնականում կալանավորներն են լինում։

Այնուամենայնիվ, ՀՀ քրեական օրենսգրքով սա հանցանք է․ 506-րդ հոդվածը սահմանում է՝ ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Օրենքի տեսանկյունից՝ անձը նոր հանցագործություն է կատարում, թեև իրավապաշտպանները պնդում են՝ ազատության մեջ գտնվելու ցանկությունը մարդու բնական պահանջն է։ Մեքսիկայում, Գերմանիայում և Ավստրիայում բանտից ոչ բռնի փախուստ կատարելը չի պատժվում օրենքով, եթե փախուստի ընթացքում անձը նոր հանցանք չի կատարել։

Իսկ ովքե՞ր են աջակցում կամ ի՞նչ ճանապարհով են փախուստի համար անհրաժեշտ արգելված իրերը հասնում քրեակատարողական հիմնարկներ և, ի վերջո, ովքե՞ր են մեղավոր արձանագրված ավելի քան երեք տասնյակ փախուստի կամ դրա փորձերի համար։ Factor TV-ն այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ Քրեակատարողական ծառայությունից, սակայն կառուցը հրաժարվեց մեկնաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան