Կեղծ վարորդականներ, մեղմացվող տույժեր․ ինչ խնդիր կլուծի տուգանային 9 միավորը 13 դարձնելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թեև Նիկոլ Փաշինյանին հունից հանում են վարորդների վարելու ունակություններն ու կեղծ վկայականները, կառավարական համարանիշներով մեքենան կոպիտ ձևով խախտում է երթևեկության կանոնները։ Երեկ տարածվեց տեսանյութ, որտեղ մեքենան երթևեկում է հանդիպակաց երթևեկելի գոտիով և կարմիր լույսի տակ՝ վտանգելով  հետիոտների կյանքը։

Մայիսի 1-ից վարորդների տուգանային 9 բալային համակարգից անցում կկատարվի 13 բալային համակարգի։ Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանի գնահատմամբ՝ սրանով խրախուսում ենք օրինախախտ վարորդներին։ Նա նշում է՝ Կառավարությունն առաջին նման մեղմացումը դեռ մեկ տարի առաջ է արել, երբ կանգառի խախտման տուգանային միավորը 0,5 բալից դարձավ 0,25։

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ Հայաստանում վարորդական իրավունք ունի 855,207 քաղաքացի։ Ոստիկանության վարչական իրավախախտումների հաշվառման համակարգչային շտեմարանի տվյալների համաձայն՝ բալային համակարգի ներդրումից մինչև 2025 թվականի մարտի 31-ը  14,623 քաղաքացու վարորդական իրավունք կասեցվել է։ Այսինքն՝ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 6 տոկոսը վերջին հինգ տարիներին մեկ անգամ զրկվել է վարորդական իրավունքից։ 500-ից ավելի վարորդ տուգանային միավորները նույն տարում կրկնակի սպառել է։ Ամենաշատ կասեցումն արձանագրվել է 2021 թվականին՝ ավելի քան 4800 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից։ 

Եվ մինչ իշխանությունը նոր նախագծով փորձում է սիրաշահել վարորդներին՝  ավելացնելով խախտումների համար հանվող տուգանային բալերը, Factor TV-ն այսօր մայրաքաղաքի Սարյան փողոցում արձանագրել է, թե ինչպես է պարեկային ծառայության մեքենան կայանել ճանապարհի չթույլատրված հատվածում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան