Մարզերում վիճակը սրվում է․ բնակիչներից մերժված համայնքապետերը չեն պատրաստվում հրաժարական տալ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Վերջին օրերին հայաստանյան որոշ համայնքների ղեկավարների հրաժարականների պահանջով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։

Արդեն մի քանի օր է՝ իրավիճակը լարված է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Մարալիկցիները պահանջում են 14 տարի համայնքը ղեկավարող ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Factor.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարական տալ։

«Եթե մի քանի հոգի կանգնել՝ իմ հրաժարականն են պահանջում, դա չի նշանակում, որ ես հրաժարական եմ տալու։ Հրաժարականս պահանջող մի քանի հոգուց բացի ես պատասխանատու եմ նաև ամբողջ համայնքի բնակիչների առաջ։ Այսօր փորձեցինք մուտք գործել համայնքապետարան, ինչը հնարավոր չեղավ, տարածք են ժամանել մարզպետարանի աշխատակիցները, փորձել ենք երկխոսել և հասկանալ խնդրի էությունը, սակայն, ո՛չ ես, ո՛չ համայնքապետարանի աշխատակիցներն այդպես էլ չկարողացանք մուտք գործել համայնքապետարան»,- ասաց նա։

Գևորգյանը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է պետությունն իր պարտականությունները կատարի՝ ապահովելով ՏԻՄ անխափան աշխատանքը։ «Կրկնում եմ՝ հրաժարական չեմ տալու, այնպես որ այստեղ պետք է պետությունն իր գործառույթները կատարի և ապահովի համայնքապետարանի անխափան աշխատանքը»,- եզրափակեց Գևորգյանը։

Հրաժարական տալ չի պատրաստվում նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը։ Վերջինիս չի անհանգստացնում այն փաստը, որ այսօր վաղ առավոտից ազատամուտցիները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝ պահանջելով իր հրաժարականը։ «Հրաժարական չեմ տալու, ինչո՞ւ պետք է տամ, ես ընտրված համայնքապետ եմ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյոք փորձելու է գնալ երկխոսության՝ ազատամուտցիներին հորդորելով բացել փակված միջպետական ճանապարհը, Մարտիրոսյանն ասաց․ «Ուզում են փողոց փակեն, ուզում են փողոց բացեն, դա ինձ չի հետաքրքրում։ Ես ընտրված համայնքապետ եմ և հրաժարական տալ չեմ պատրաստվում, իսկ ինչ վերաբերում է ճանապարհը փակելուն, ապա դրա համար կան իրավապահ մարմիններ և այն բացելը նրանց գործն է»։

Համայնքախետի հրաժարականի պահանջ է ձևավորվել նաև Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Անկուսակցական համայնքապետ Ռաֆիկ Անդրիասյանի հրաժարականը պահանջող ուրցաձորցիները օրեր առաջ փակել էին միջպետական ճանապարհը և պնդում էին, որ Անդրիասյանը թաղված է կուռուպցիոն գործարքների մեջ, ուստի պետք է հեռանա։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Ռաֆիկ Անդրիասյանը հերքեց կուռուպցիոն գործարքների մեջ թաղված լինելու մասին լուրերը և պնդեց․ «Կոռուպցիոն գործարքների մեջ ինձ մեղադրելը ուղղորդված քայլ եմ համարում մի խումբ մարդկանց կողմից»։

Ռաֆիկ Անդրիասյանը նաև շեշտեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ և ընդգծեց․ «Իմ թիմակիցներն ինձ ասում են, որ հրաժարական տամ՝ իմ տան պատերին ու անցած ճանապարհին կգրեն «դավաճան», այս պայմաններում կարո՞ղ եմ հրաժարական տալ, ինչո՞ւ հրաժարական տամ, երբ համայնքում մեծ աշխատանք եմ կատարել»։

Արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կմարեն վերջին շրջանում Հայաստանում սկիզբ առած հրաժարականների պահանջն ու միջպետական ճանապարհները փակելու միտումը, պարզ կդառնա այդ ընտրությունների ավարտից հետո, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ 43 համայնքերում տեղի են ունելու ՏԻՄ ընտրություններ և առաջադրված թեկնածուների մեծամասնությունն անկուսակցական են։

Աղավնի Սուքիասյան