Մտավորականները՝ Երևան քաղաքի խնդիրների և քաղաքապետարանի աշխատանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
Բոլորը

Գավառական մտածողություն է ամեն ինչ բերել կենտրոնացնել մի տեղ, ուստի, Երևանի խնդիրների լուծումը տեսնում եմ նաև Երևանից դուրս։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ շեշտելով, որ այս մտածելակերպից պետք է հրաժարավել։

«Գավառական մտածողություները բերում է նրան, որ երկիրը կառուցվում է կնտրոնից, մինչդեռ երկիրը կառուցվում է սահմաններից»,-ասաց նա՝ առանձնացնելով Երևանի կենտրոնը խեղդող կառույցների խնդիրը։

«Կառուցվել է Հյուսիսային պողոտան, որտեղ մի ծառ անգամ չկա,  այնտեղ միակ մշակութային օջախը փոքրիկ թանգարանն է, որը շունչ է տալիս այդ մեծ և ապրելու համար անհարմար կառույցին, իսկ նման երևույթներ ունենում ենք այն պատճառով, որ քաղաքային մշակույթը շատ բարձր է, որին մենք չենք տիրապետում»,-ասաց նա։

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաև նկատեց, որ հեղափոխությունից հետո գալիս է երկրորդ քայլը, որով պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակությունը, և յուրաքանչյուրն ի վիճկի լինի պաշտպանել իր շահը, և սա առաջին հերթին վերաբերում է հենց քաղաքապետարանի աշխատանքին։

Ասուլիսին մասնակից Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ,  անդրադառնալով երևանյան խնդիրներին,  նկատեց, որ մեր քաղաքը շատ է ապականվել և կորցրել է իր տրամաբանությունը։

«Ես սրանով եմ բացատրում այն խնդիրները, որ կան, սկսած տրանսպորտից, վերջացրած աղբահանությունը։ Ես չեմ  նախանձում այն մարդուն, ով իր վրա վերցրեց այս ծանր բեռը, քանի որ Երևանի խնդիրներն այնքան շատ են, որ մեկի վրա դնել պարզապես չի կարելի»,-ասաց Նկարիչների միության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։