«Նիկոլի թվից» մինչև Նիկոլ Փաշինյանի ժամանակներ․ ցորենի սպիրտից ստացվող կոնյակի ու գինու արտադրության ստվերային միլիոններն ու հայկական գինեգործության ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
Բոլորը

Գաղտնիք չէ, որ մեր երկրում վիճակագրական տվյալները երկար տարիներ ուռճացվել են: Գյուղատնտեսության ոլորտում՝ առավել ևս: Գյուղատնտեսությունը մեր վիճակագրության համար յուրահատուկ բնագավառ էր այն առումով, որ երբ տնտեսության զարգացումն իրապես դանդաղում էր, վիճակագիրները համայնքապետարանների ու մարզպետարանների օգնությամբ կրկնապատկում, երբեմն բազմապատկում էին ոլորտի ցուցանիշներն ու այդպիսով մեր իշխանությունների համար տնտեսական աճ ապահովում: Նույնը վերաբերում էր նաև Հայաստանի համար շատ կարևոր խաղողագործությանը՝ կոնյակագործությանն ու գինեգործությանը:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով խորհրդային տարիներին, օրինակ՝ 1981թ, ՀՀ-ն ուներ ավելի քան 36 հազար հեկտար խաղողի այգիներ, որոնցից ստացել էր 361 հազար տոննա խաղող: Անկախացումից անմիջապես առաջ ուներ 29 հազար հա խաղողի այգիներ և 143 հազար տոննա բերք: Անկախությունից մեկ տասնամյակ հետո այգիները կիսով չափ կրճատվեցին՝ հասնելով 14.800 հեկտարի։ Իսկ 2017թ. ՀՀ-ն ունեցել է 15.800 հեկտար խաղողի այգիներ և 210 հազար տոննա բերք:

Ոլորտի մասնագետները, սակայն, պնդում են, որ մեր երկրում խաղողի այգիները չեն անցնում 7-8 հազար հեկտարի շեմը: Համոզված են, որ կրկնապատկված է նաև բերքի քանակը: Նույնը վերաբերում է նաև գինի և կոնյակ արտադրող գործարանների կողմից մթերված խաղողի քանակին: Վիճակագրական այս տվյալներն անցած շաբաթ Արմավիր՝ Երևանի կոնյակի գործարանի մթերման կայան կատարած այցի ժամանակ կասկածի տակ դրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ասում են, որ որոշ գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ թվեր են հրապարակում, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն, ցույց տան, որ խաղող են մթերել և այդ խաղողից ստացել են սպիրտ»,- հայտարարել էր վարչապետը։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը փաստում է, որ տարիներ ի վեր մենք ունեցել ենք մթերման համար պիտանի ոչ ավելի, քան 100 հազար տոննա խաղող, բայց պաշտոնական թվերը եղել են առնվազն երկու անգամ շատ: «Այս հավելագրման հետևում գինիների ու կոնյակների կեղծ քանակներ են: Այդ կեղծ քանակները պետք է լցվեն ինչ-որ բանով՝ ցորենի սպիրտ, որը գալիս է դեպի կոնյակի սպիրտ և կեղծ արտադրություն, ու վաճառքի կեղծ թվեր, կեղծ որակ»,- մեզ հետ զրույցում ասում է Ա․ Հարությունյանը։

Ցորենից կամ այլ հումքից արտադրված սպիրտը խաղողից արտադրված կոնյակի սպիրտից ավելի էժան է: Այդ պատճառով էլ կոնյակագործներին, ինչու չէ, որոշ դեպքերում նաև գինեգործներին ձեռնտու չէ իրենց ողջ արտադրանքի համար միայն խաղող գնել: Իսկ ոչ խաղողի հումքից արտադրված կոնյակը գերշահույթ է ապահովում:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը համոզված է, որ գերշահույթ ստանում են նաև գինեգործները։ «Չե՞ք զարմանում, որ մեկը մի փոքր գործարան ունի գինու, բայց 3-4 մեքենայով է ման գալիս՝ անվտանգությունն ապահովված, Իտալիայում տուն ունի, շատ կներեք, երեք հատ էլ սիրուհի է պահում»,- ասում է նա:

Գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը չի բացառում, որ թե՛ խաղողի այգիների, թե՛ արտադրված ու մթերված խաղողի վերաբերյալ իրենց թվերը կարող են իրականությանը չհամապատասխանել: «Իրական թիվն իրոք խնդիր է, ընթացիկ տարում մենք նախատեսում ենք սկսել խաղողի այգետարածքների ռեեստրի վարումը: Երբ ավարտվի, մենք հստակ հեկտարները կֆիքսենք»,- հավելում է Գ․Ղազարյանը՝ չհերքելով, որ կոնյակագործության մեջ ներկրված սպիրտ է օգտագործվում։

Խաղողագործությունը, կոնյակագործությունն ու գինեգործությունը մեր երկրում պարզապես տնտեսության ճյուղ կամ արտադրանք չեն: Խաղողը, կոնյակն ու գինին տասնամյակներ շարունակ եղել են քաղաքական պրոդուկտ: Ա․Հարությունյանն անգամ հավելում է, որ խաղողը պատգամավորներ ու նախագահ է ընտրել, իսկ կոնյակն ու գինին, ինչպես նաև ներկրված էժան սպիրտը, աշխարհաքաղաքական հարցեր լուծել: Եվ որ այս ոլորտում բավականին խոշոր ստվերային գումարներ են շրջանառվում:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնյակի, գինու, օղու գործարաններ ունեցող պաշտոնյաները հատկապես ընտրություններից առաջ գյուղացիներին լավ գնով խաղող մթերելու խոստումներ էին տալիս: Նման խոշոր գործարաններ ունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցություն կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանի ընտանիքի անդամները, նախկին վարչապետ ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը և շատերը: Խաղողագործների հետ մթերման պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ գործարանատերերը նրանց ուղղորդում էին քվեարկությունների ժամանակ:

Արմավիր կատարած այցի ժամանակ Ն.Փաշինյանն անդրադարձավ նաև այս խնդրին: Բայց ոլորտի ստվերային հմայքն այսքանով չի ավարտվում: Այստեղ գործում են շատ ավելի վտանգավոր մեխանիզմներ, որոնք դուրս են գալիս Հայաստանի սահմաններից ու հասնում մինչև մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստան: Պարզվում է, ավելի քան մեկ դար այդ երկիրը կամ այդ երկրի պաշտոնյաները հայաստանյան կոնյակագործությունից ստվերային խոշոր գումարներ են ստացել։

«Շատ մեծ մաֆիոզ կառուցվածք էր ԽՍՀՄ ժամանակ: Իսկ Հայաստանը դրա կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, որով անցնում էին ԽՍՀՄ ստվերային փողերը: Իսկ դրանք Հայաստանի մասշտաբով քիչ չէին, առնվազն 150-200 մլն ռուբլի էր տարեկան, որոնք Հայաստանից դուրս էին գալիս որպես կաշառք կրեմլյան վերին էշելոններում»,- ասում է Ա․Հարությունյանը։

Վերջինս հաստատում է այն կասկածը, որ այդ նույն գումարը դոլարային արտահայտությամբ՝ 150-200 մլն դոլար, դուրս է հոսում նաև այսօր։

Իսկ ՀՀ նոր իշխանությունները կարո՞ղ են տրանս-ազգային այս արատավոր մեխանիզմի վերջը դնել և մեր երկիրը դարձնել խաղողագործության, գինեգործության ու կոնյակագործության կենտրոն։ «Ընդամենը վարչապետը պետք է պնդի, որ զադնի գնալ չկա։ Նիկոլից Նիկոլ. այսպես եմ ես անվանում խաղողագործության հարյուրամյակը՝ Նիկոլայ ցարից մինչև Նիկոլ Փաշինյան: Եվ հույս ունեմ, որ 105 տարի անց նոր կառավարությունը տվել է մեր գինեգործության լուսավոր մեկնարկը»,- եզրափակում է Ա․Հարությունյանը։

Արմինե Ավետյան