Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռեժիմը, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, նրա գոյությունն էլ նշանակում է հարձակում ազգի վրա, արժանի չէ մասնակցելու միջազգային համաժողովներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ի պատասխան IRNA-ի՝ COP29-ի գագաթնաժողովին Բաքվում իսրայելական ​​պատվիրակության ներկայության վերաբերյալ հարցին։

«Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով սիոնիստական ​​ռեժիմի ներկայությանը հակազդելու նախաձեռնություններ են սկսվել, և դա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը եկել է այն եզրակացության, որ այս ռեժիմն արժանի չէ միջազգային հանդիպումներին մասնակցելու»,- հավելել է նա։

Բաղային նշել է, թե «ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողը երկրներից պահանջել է հավաքականորեն արգելել սիոնիստական ​​ռեժիմին՝ անդամակցել ՄԱԿ-ին, և նույն տրամաբանությամբ՝ այդ ռեժիմի ներկայությունը միջազգային հարթակներում, որտեղ քննարկվում են միջազգային խնդիրներ, պետք է քննարկվի»։

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Թեհրանը ողջունում է մյուս երկրներին, որոնք միանում են այդ արշավին։

Հիշեցնենք՝ թուրքական կողմը COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի թռիչքն իր օդային տարածքով արգելափակել էր, որի պատճառով նրա այցը Բաքու չեղարկվել էր։ COP29-ին Իսրայելը ներկայացնում են մի շարք նախարարներ։

Հավելենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես չի մեկնել Բաքու՝ կլիմայական գագաթնաժողովին։ Ադրբեջան է մեկնել Իրանի փոխնախագահ Շինա Անսարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի