Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արին Բերդի փողոցը տարվա բոլոր եղանակներին բնորոշ խնդիրներ ունի․ ամռանն այստեղ փոշու հաստ շերտ է, անձրևային սեզոնին ցեխաջրերով լի խորը փոսերն են քաղաքացիների տեղաշարժի համար խնդիրներ առաջացնում։ Factor TV-ն մշտապես լուսաբանել է այս խնդիրները։ Ի վերջո, որոշվեց, որ հիմնանորգման համար մեկ միլիարդից ավելի գումար է հատկացվել։ Այժմ ահազանգով կրկին Արին Բերդի փողոցում ենք, նշվում է՝ սկսված շինաշխատանքները դանդաղում են։

«Հիմնովին հիմնավորոգվում է Արին Բերդի ճանապարհը»,- հունիսին հայտարարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա այս խոստումից չորս ամիս անց Factor TV-ն քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Արին Բերդի փողոցում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։

«Սկզբի տասը օրն էր շինարարությունը, հիմա կատարյալ լռություն է, եթե ձյուն գա, մարդիկ այս փոսերի մեջ են հայտնվելու»,- ասաց քաղաքացիներից մեկը

«Երկու ամիս է՝ շինարարություն չկա, մեզ խանգարում է, մեր անցուդարձը խանգարվում է, մի քանի օր առաջ մեծ ֆուռը ընկել էր փոսը»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Տարածքի բնակիչների բազմաթիվ դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը փողոցը հիմնանորոգելու մասին հայտարարել էր հունիսին՝ խոստանալով ոչ միայն ասֆալտապատում, այլ նաև լուսավորության ու ջրատար համակարգի անցկացում, կանաչապատում։

«Տեսեք՝ փոսի մեջ ծառ է աճել, ինչքան ժամանակ չեն աշխատել»,- քաղաքապետրանի խոստմանն ի պատասխան՝ մատնացույց է անում Երևանի բնակիչը։

Factor TV-ի նկարահանումների ընթացքում տարածքում որևէ տեխնիկա չէր աշխատում, թեև այնտեղ էին շինկազմակերպության աշխատակիցները։ Ասֆալտապատման աշխատանքների մրցույթում հաղթողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ խնամիական կապեր ունեցող Բադալյաններին պատկանող AAB ընկերությունն է։ Աշխատակիցները տեսախցիկի առջև չխոսեցին, սակայն մասնավոր զրույցի ընթացքում նշեցին՝ շինաշխատանքները դադարեցվել են տարածքով անցնող էլեկտրական մալուխների պատճառով։ Քաղաքացիներից մեկը, որն ահազանգել էր Factor TV-ին, ցույց տվեց էլեկտրալարի գտնվելու վայրը։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին ներկայացրեցին շինաշխատանքների դադարեցման հիմնավորումները։  Ըստ Շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանի՝ աշխատանքների ընթացքում հեղեղատարներ են հայտնաբերվել, որի մասին տեղեկություններ չեն ունեցել։

«Սովետական տարիներից չօգտագործվող ջրատարներ են եղել, դրա համար տեղյակ չենք եղել»,- ասաց քաղաքապետրանի պաշտոնյան։

Դարբինյանը նաև հաստատում է մալուխի հետ կապված խնդիրները, նշեց՝ փորձում են լուծումներ գտնել՝ շինաշխատանքերը շարունակելու համար։

«Նախագծող, տեղհսկող աշխատում են իրար հետ, որ հասկանան տեխնիկական լուծումները, հանգուցալուծման փուլում է, մոտ օրերս կսկսենք շինաշխատանքերը»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Արին Բերդի փողոց շրջայցի ժամանակ շինաշխատանքերի վերջնաժամկետ էր նշել։

Շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ արդյո՞ք նշված ժամկետում Արին Բերդի փողոցը երթևեկության համար պատրաստ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան