Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Սոսի Թաթիկյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի անվտանգային նոր միջավայրին, ռուսական ռազմաբազայի ներկայության նպատակահարմարությանը, էներգետիկ դիվերսիֆիկացիային և սահմանային վերջին միջադեպին։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե պատրաստ են դուրս բերել ռազմաբազան, եթե Հայաստանին դա պետք չէ, և դրան հաջորդած ՌԴ ԱԳՆ-ի կողմից ՀՀ-ի դեմ մեղադրանքներին, Սոսի Թաթիկյանը նշում է, որ սա «առևտրի տրամաբանության մաս է և Ռուսաստանին բնորոշ բանակցային փաթեթի մի մաս՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց»։

Ըստ նրա՝ Ռուսաստանը թերագնահատել է Հայաստանում ռուսական բազայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը։ Փորձագետը ռազմաբազայի գործոնը բաժանում է երեք աստիճանի․ «Մենք տեսանք, թե ռուսական խաղաղապահները… ի՞նչ դեր խաղացին, ավելի ճիշտ՝ չխաղացին, բնակչության անվտանգությունը պաշտպանելու հարցում… Եվ երկրորդ գործոնը… Ջերմուկից առաջ նախորդ երկու հարձակումները եղան, և Ռուսաստանը ավելի շատ ադրբեջանական նառատիվների հետ համահունչ կարծիքներ ու տեսակետներ արտահայտեց…»։

Խոսելով Եվրամիության հետ մերձեցման և ԵԱՏՄ-ում մնալու քաղաքականության մասին՝ Թաթիկյանն ընդգծում է, որ «մենք մտնելով Եվրասիական տնտեսական միություն՝ դեպի Հայաստան և Հայաստանից դուրս եկող առևտրի որոշակի սահմանափակումների տակ ենք ընկել»։ Նա նշում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կհարվածի տնտեսությանը, սակայն այնտեղ մնալը դարձել է «զուտ խորհրդանշական իմաստ ունեցող» գործիք, որը Ռուսաստանը կարող է պատրվակ օգտագործել տնտեսական պատժամիջոցներ սկսելու համար։

Որպես այլընտրանքային զսպման մեխանիզմներ՝ նա առանձնացնում է արևմտյան ներգրավվածությունը․ «Երկրորդ զսպման մեխանիզմը ամերիկյան դիվանագիտությունն է… Մենք գիտենք, որ ԱՄՆ պետքարտուղարը նախազգուշական զանգ է արել Ադրբեջանի իշխանություններին»։

Սոսի Թաթիկյանը խիստ կարևորում է Հայաստանում ատոմային էներգետիկայի շարունակական զարգացումը։ «25 տարի է կրկնել եմ, որ Հայաստանին անպայման պետք է առնվազն միջին ատոմակայան։ Հայաստանը ունի բացառիկ հավելյալ արժեք՝ ի դեմս ատոմակայանի։ Մենք երբեք չպետք է կորցնենք այդ կարողությունը, որովհետև դա ձևավորվել է տասնամյակների ընթացքում»,- ասում է նա։

Փորձագետը ատոմակայանի կառուցման հարցում որպես իդեալական լուծում առաջարկում է համակցված տարբերակ․ «Եթե մենք կարողանանք մեր ներկայիս ատոմակայանը 10 տարով երկարացնել, միաժամանակ ստանալ ամերիկյան մոդուլյար 1-2 ռեակտոր՝ որպես ժամանակավոր լուծում… և դրա հետ միասին կարողանանք գտնել ամենալավ մոդելը… նոր ատոմակայան կառուցելու, ես կարծում եմ, որ դա կլինի իդեալական լուծում»։ Նա դիտարկելի է համարում Ֆրանսիայի և Հարավային Կորեայի տարբերակները։

Անդրադառնալով ՀՀ տարածք ներթափանցած և հանցագործություն իրականացրած ադրբեջանցի զինվորին գերիների հետ փոխանակելու խնդրին՝ Թաթիկյանը նշում է։

«Եթե նա պարզապես մոլորվել էր, կամ եթե նույնիսկ փախել էր, դասալիք էր… կարելի էր վերադարձնել։ Սակայն հաշվի առնելով նրա հանցագործություն կատարած լինելու փաստը՝ քրեական ծանր հանցագործություն, նա պետք է դատվի, և նա պետք է դատվի Հայաստանի Հանրապետությունում»,- նշում է նա՝ հավելելով, որ առանց հայ գերիների վերադարձի նրանց վերադարձնելը Բաքվին՝ վտանգավոր նախադեպ է ստեղծում։

Նա նաև ահազանգում է սահմանային և քաղաքացիական պաշտպանության խնդիրների մասին. «Հայաստանի համապատասխան մարմինները պետք է շատ լուրջ վերլուծություն անեն և տեսնեն, թե որոնք են Հայաստանի խոցելիությունները… որպեսզի այսպիսի դեպքերը չկրկնվեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան