Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքական Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայը չորեքշաբթի միացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)։ Երկար տարիներ ընդդիմության հենակետ համարվող Իզմիրի ղեկավարի՝ իշխող ուժին միանալը կարևոր խորհրդանշական հաղթանակ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։ Վերջինը Թուգայի քայլի մասին հայտարարել է Անկարայում ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության նիստում՝ ողջունելով նրան բեմում։

«Ես ողջունում եմ Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգային, որն այսօր միանում է ԱԶԿ-ի ընտանիքին»,- ասել է Էրդողանը՝ դեմ բարձրացած Թուգային հանձնելով կուսակցական կրծքանշանը։

Այսպիսով՝ Իզմիրի քաղաքապետարանն առաջին անգամ անցնում է «Արդարություն և զարգացում» կուսակցության վերահսկողության տակ, չնայած իշխող կուսակցությունը երբեք չի հաղթել քաղաքում անցկացված տեղական ընտրություններում։ Այնուամենայնիվ, սա ԱԶԿ-ին չի ապահովում մեծամասնություն Իզմիրի քաղաքապետարանի ավագանու կազմում, որտեղ շարունակում են գերակշռել ընդդիմադիր կուսակցությունները։

Թուգայի՝ իշխող կուսակցությանը միանալը տեղի է ունենում ընդդիմության նկատմամբ ճնշումների սրման ֆոնին․ ձերբակալությունների և դատական գործերի թիրախում են հայտնվել քաղաքապետեր և այլ ընտրված պաշտոնյաներ, ինչը դիտորդները բնութագրում են որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններ։ Ընդդիմության նկատմամբ ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) 2024 թվականի մարտի տեղական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել ԱԶԿ-ի նկատմամբ։

Այդ ժամանակից ի վեր ձերբակալվել են CHP-ի վեց նահանգային քաղաքապետներ, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչպես նաև 29 շրջանային քաղաքապետներ, որոնցից 13-ը՝ Ստամբուլում։ Այս տվյալները չորեքշաբթի հրապարակել է անկախ Diken լրատվականը։

Մինչ Թուգայի՝ կուսակցությանը միանալը, առնվազն 17 ընդդիմադիր քաղաքապետեր արդեն միացել էին իշխող ուժին։

Ջեմիլ Թուգայն Իզմիրի քաղաքապետի ընտրություններում հաղթել էր 2024 թվականի մարտին։ Այս տարվա հունիսին նա հրաժարական է տվել CHP-ից այն բանից հետո, երբ վիճահարույց դատական որոշմամբ կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հեռացվել է պաշտոնից՝ կուսակցությունը ներքաշելով ճգնաժամի մեջ։ Օզելը հետագայում ստեղծել է «Նոր կուսակցությունը», որն այժմ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է։

Թուգայը չի միացել Օզելին՝ հայտարարելով, որ շարունակելու է գործել որպես անկախ քաղաքական գործիչ։ Ամռանը նա հերքել էր լուրերը, թե դիտարկում է ԱԶԿ-ին միանալու հնարավորությունը։ Ենթադրություններն ավելի էին թեժացել անցած շաբաթ, երբ նա Անկարայում հանդիպել էր Էրդողանի հետ։

Քաղաքապետարանի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ «Նոր կուսակցությունը» 184 անդամ ունեցող ավագանու ամենամեծ խմբակցությունն է՝ 91 մանդատով։ Նրան հաջորդում են ԱԶԿ-ն՝ 38, և CHP-ն՝ 35 մանդատով։ Թուգայի՝ ԱԶԿ-ին միանալով  կուսակցության ներկայացվածությունը կավելանա՝ հասնելով 39 մանդատի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի