«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Գառնիկ Դավթյանը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու և դրա շուրջ հնչող հայտարարությունների վերաբերյալ:

Դավթյանն իր հարցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ օրը հրապարակված հարցազրույցին: Նա նշեց, որ վարչապետի հայտարարությունները (ըստ որոնց՝ ադրբեջանցի զինծառայողը սահմանն անցել է թանձր մառախուղի հետևանքով կամ մոլորվել է) նույնությամբ համընկնում են ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած վերնագրերի հետ: Դավթյանը հարցրեց, թե արդյոք քննության չավարտված փուլում նման պնդումները չեն ազդում Քննչական կոմիտեի վերջնական եզրակացության վրա:

Նիկոլ Փաշինյանը սարկազմով պատասխանեց․ «Ճիշտն ասած, նախորդ օրը ադրբեջանական մամուլում հրապարակում տեսա, որ լուսինը պտտվում է Երկրագնդի շուրջ։ Կարծում եմ՝ այդ առիթով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան պետք է շտապ նիստ հրավիրի և ձևավորի մեր ինքնիշխան դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ»:

Փաշինյանը հավելեց, որ ըստ ընդդիմության տրամաբանության՝ եթե Ադրբեջանում գրում են, թե մառախուղ է, հայկական կողմը պետք է պնդի, որ երկինքն անամպ է: Նա ընդգծեց, որ «իրական Հայաստանում» ֆիզիկայի օրենքները գործում են բնականոն տրամաբանությամբ, և պետք չէ յուրաքանչյուր դեպքի շուրջ «չորրորդ համաշխարհային պատերազմ սկսել»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Գառնիկ Դավթյանը պնդեց, որ ադրբեջանցի զինծառայողը հանցագործություն է կատարել, մտել է տուն և կրակել կնոջ վրա:

«Հիմա դուք փորձում եք ձեր նախնական հայտարարություններով ինչ-որ ձևով «սվաղել»՝ ձեր բառապաշարով ասած։ Եթե խնդիր կա արտահանձնելու ու չեք կարողանում դա կանխել, որևէ ձևով չի ստացվում ձեր մոտ, կամ չեք կարողանում՝ իշմար տվեք, հասկանանք»,- նշեց Դավթյանը։

Վարչապետի համապատասխան ժեստերն ու պատասխանը ծիծաղ են առաջացրել ԱԺ նիստերի դահլիճում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան