«Սարքած գործ ա»․ Վաչագան Ղազարյանը՝ իր քրեական գործի մասին

Լուրեր

14.11.2024 | 17:46
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հնարավոր է համարել Իրանի հետ միջուկային գործարքի կնքումը
14.11.2024 | 17:35
«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթները
14.11.2024 | 17:23
Պատրուշևը հայտարարել է, թե ՌԴ-ի գործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ Արևմուտքի դժգոհությունն է առաջացնում
14.11.2024 | 17:11
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը
14.11.2024 | 17:04
ՀՀ-ն, Ղազախստանը և Ղրղզստանը ԵՄ-ից ներմուծումն ավելացրել են դեպի ՌԴ արտահանման աճի չափով
14.11.2024 | 16:52
Բա որ էդ միտինգավորներին տանում պիցցա եք բաժանում, վիրավորո՞ւմ եք․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 16:41
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային
14.11.2024 | 16:29
Հանկարծ Մուսալեռ չգնաք, գյուղացիները կարող է հարձակվեն ձեզ վրա․ Մանուկյանը՝ Աղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 16:18
Իրանը պատրաստ չէ բանակցել ճնշման ներքո․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
14.11.2024 | 16:10
Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
14.11.2024 | 15:59
Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին անընդունելի են․ Ժոզեպ Բորել
14.11.2024 | 15:51
Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
14.11.2024 | 15:43
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ
14.11.2024 | 15:40
Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մանիպուլացնել աշխարհն այնպես, ինչպես դաժանաբար վարվում է իր քաղաքացիների հետ․ Newsweek-ի անդրադարձը COP29-ին
14.11.2024 | 15:35
ԿԲ-ն արգելել է ՔՊ-ին գումար փոխանցել EasyPay և Telcell համակարգերի միջոցով
Բոլորը

Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքներն օտարելու գործով բացի Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից, մեղադրյալ է նաև մեկ այլ անձ՝ Արմեն Սարգսյանը, որը 2005-2006 թվականների ընթացքում եղել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը։

Վաչագան Ղազարյանի գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում էր, երբ Սարգսյանի մասն ուղարկվեց դատարան, և այժմ այս երկու գործերը միասին են քննվում՝ դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում։

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ղազարյանը դիմել է Պաշտպանության նախարարին` Սերժ Սարգսյանին, այս գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց, և, օգտվելով նրանց հետ մտերիմ հարաբերությունններ ունենալու հանգամանքից, վերջիններիս դրդել է հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, այն է՝ հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում շուկայական արժեքից ցածր գնով Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքը վաճառել իրեն։

Այս հողատարածքի հետ կապված նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է եղել Դատախազությունում։ Այդ վարույթի շրջանակներում Ղազարյանը շուրջ մեկ տարի առաջ հողատարածքը վերադարձրել է պետությանը, որից հետո քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով ու գործն ուղարկվել է դատարան՝ բուն քննության։

Թեև Ղազարյանը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձրել է հողատարածքները՝ քրեական գործի շրջանակներում մեղադրանքը չի ընդունում։

Միջնորդություն՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Այսօրվա դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Մհեր Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քեական գործի վարույթը կարճելու մասին։

Ըստ Մհեր Հակոբյանի՝ այս քրեական գործն անջատվել է այլ քրեական գործից, 2022 թվականի փետրվարին Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում։

Նշենք, որ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին», իսկ երկրորդ մասը սահմանվում է նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսինքն՝ արարքը 308-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար անհրաժեշտ է էական վնասի հատկանիշը, մինչդեռ Վաչագան Ղազարյանի մեղադրանքի մեջ, ըստ Մհեր Հակոբյանի, առկա չէ որևէ նշում, թե ինչ էական վնաս է պատճառվել պետությանը։ Ըստ պաշտպանի՝ ի սկզբանե քրեական հետապնդումը հարուցվել է անհրաժեշտ պայմաններից մեկի՝ հիմքի բացակայության պայմաններում։

Հակոբյանը նաև նշեց, որ Վաչագան Ղազարյանին 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելիս միանգամից մեղադրանք են առաջադրել նաև փողերի լվացման համար՝ արհեստականորեն ծանրացնելով նրա մեղադրանքը, որպեսզի նրա նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնեն։

Կարճ ելույթ ունեցավ նաև Վաչագան Ղազարյանը՝ պնդելով, թե իր գործը «սարքած գործ է»։

Դատավոր Տիգրան Դավթյանը նշեց, որ նախնական դատալսումների փուլում այս միջնորդությունը բավարարվել չի կարող։

Մեղադրյալ Արմեն Սարգսյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց

Այսօրվա դատական նիստի ընթացքում գործով մյուս մեղադրյալի՝ Արմեն Սարգսյանի պաշտպանները ներկայացրին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդություն։ Նշենք, որ Սարգսյանի նկատմամբ մինչ այս խափանման միջոց էր ընտրված 50 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը, սակայն, ըստ պաշտպան Տիգրան Ղազարյանի, բացակայելու արգելք խափանման միջոցը խոչընդոտում է Արմեն Սարգսյանի տնտեսական գործունեությանն ու կոնկրետ բացասական հետևանքներ առաջացնում նրա ղեկավարած ընկերության համար։

Մասնավորապես, ըստ պաշտպանական կողմի, Արմեն Սարգսյանն, իր նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցի պատճառով չի կարողանում մասնակցել ընկերության՝ Ռուսաստանում կայացվող ժողովներին, որի պատճառով հնարավոր չի լինում հաստատել ընկերության տարեկան հաշվետվությունները։ Այս հանգամանքն էլ, ըստ պաշտպան Տիգրան Ղազարյանի, իր հերթին հանեցնում է նրան, որ, ընկերությունը, փաստացի, չի կարողանում կատարել իր հարկային պարտավորություններն ու ՌԴ հարկային մարմնի հետ խնդիրներ են առաջանում, քանի որ հարկային ծառայության կողմից հաշվետվություն չներկայացնելը գնահատվում է օրենքով սահմանված պարտականությունների չկատարում:

Ձախից` պաշտպան Տիգրան Ղազարյան, մեղադրյալ Արմեն Սարգսյան, պաշտպան Արա Զաքարյան

Հանրային մեղադրող Գորիկ Հակոբյանն առարկեց Արմեն Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու դեմ։ Ըստ Գորիկ Հակոբյանի՝ անձի ծավալած բիզնես գործունեությունը չի կարող վեր դասվել հանրային շահից, իսկ այս դեպքում քրեական գործով առա չէ որևէ հիմք՝ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու համար։

Արմեն Սարգսյանի պաշտպաններից Արա Զաքարյանը դիտարկեց, որ «բացակայելու արգելք» խափանման միջոցը որևէ այլ նպատակ, քանի անձի ներկայանալը վարույթն իրականացնող մարմին, չի հետապնդում, իսկ այս քրեական գործի թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում երբևէ չի եղել դեպք, որ Սարգյանը չներկայանա։

Զաքարյանի խոսքով՝ հանրային շահը վերացական հասկացություն չէ, և երբ հանրային մեղադրողը այդ շահից է խոսում, պիտի հիմնավորի, թե 3-4 օրով մեղադրյալի բացակայելն ի՞նչ հանրային շահի կարող է վնասել և դա գործի ընթացքի կամ վերջնական դատական ակտի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։ Զաքարյանը նաև դիտարկեց, որ առարկությունը ներկայացնելիս հանրային մեղադրողը որևէ փաստարկ չի բերել այն մասին, որ Արմեն Սարգսյանը կարող է Հայաստանից դուրս գալ և չվերադառնալ։

Զաքարյանը նաև նշեց, որ եթե Արմեն Սարգսյանն արդարացվի, ապա պետությունը ոչ միայն նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու, այլ նաև բացակայելու արգելք խափանման միջոց ընտրելու հետևանքով կրած վնասները պետք է հատուցի։

Դրան անձագանքելով՝ հանրային մեղադրողը նշեց, որ այս տրամաբանությամբ որևէ անձի նկատմամբ չպետք է խափանմանն միջոց ընտրել, քանի որ, հնարավոր է, հետագայում նրանք արդարացվեն, ու պետությունը վնաս հատուցի։

Դատավոր Տիգրան Դավթյանը որոշեց Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելքը վերացնել, բայց փոխարենը նրա նկատմամբ ընտրված 50 մլն դրամ գրավի գումարը ավելացրեց ևս 20 մլն-ով։

Այսօրվա նիստը հետաձգվեց։

Արաքս Մամուլյան