HRW. Երևանում 24-ժամյա տեսահսկման համակարգերի տեղադրման պարտադիր պահանջը չհիմնավորված է և խոչընդոտում է անձնական կյանքի իրավունքը

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կառավարության օրինագիծը՝ մայրաքաղաք Երևանում 24-ժամյա տեսահսկման համակարգերի տեղադրման պարտադիր պահանջով, որոնց պետք է հասանելիություն ունենա ոստիկանությունը, չհիմնավորված է և խոչընդոտում է անձնական կյանքն ու այլ իրավունքներ։ Այս մասին ասվում է Human Rights Watch-ի հայտարարությունում։

Օրինագիծը Երևանի մասնավոր սուբյեկտներից պահանջում է տեսախցիկներ տեղադրել և ոստիկանությանը տրամադրել ուղիղ եթերով ու ձայնագրությունների միջոցով հասանելիություն՝ ըստ պահանջի: Պաշտոնյաները նաև նշել են, որ մտադիր են օգտագործել արհեստական բանականության (AI) տեսավերլուծությունը՝ ձայնագրությունները վերահսկելու համար:

«Համատարած, անխտիր տեսահսկումն անխուսափելիորեն կհանգեցնի գաղտնիության անհիմն խախտման և չի կարող պաշտպանվել որպես ժողովրդավարական երկրում հանրային անվտանգությունը բարելավելու համար անհրաժեշտ միջոց։ Հասարակական տարածքներում զանգվածային հսկողությունը սառեցնող ազդեցություն կունենա հիմնարար քաղաքացիական և քաղաքական իրավունքների վրա»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ ՀՀ իշխանություններն օրինագիծը կառավարության կայքում տեղադրել են 2022 թվականի դեկտեմբերին, սակայն Կառավարությունը դրան կանաչ լույս է տվել միայն 2024 թվականի ապրիլին։ Ակնկալվում է, որ խորհրդարանն օրինագծի օգտին կքվեարկի մինչև տարեվերջ։

HRW-ը նշում է, որ իշխանությունները պետք է չեղարկեն օրինագիծը կամ առնվազն կասեցնեն դրա քննարկումը, մինչև այն փոփոխվի՝ համապատասխանեցնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: Նրանք նաև պետք է դիմեն Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմնին, օրինագիծը գնահատելու խնդրանքով։

Ներքին գործերի նախարարության առաջարկած օրինագիծը նախատեսում է փոփոխություններ ինը օրենքներում՝ «հանրային տարածքների անվտանգությունն ամրապնդելու համար»։ Օրինագծի դրույթները պահանջում են բազմաթիվ մասնավոր սուբյեկտներից, ներառյալ՝ ֆինանսական, կապի (էլեկտրոնային և փոստային), կրթական, դեղագործական և մանրածախ օբյեկտներից, տեղադրել CCTV տեսախցիկներ, որոնք պետք է նկարահանեն շենքերի մուտքերը և դրա բոլոր կողմերը, պետք է մարդկանց շարունակական հսկողություն իրականացնեն իրենց շենքերում կամ գործունեության վայրերում։

Ոստիկանությունն իրավունք կունենա 24-ժամյա հասանելիություն ունենալ դրանց, իսկ ձայնագրությունները պետք է պահպանվեն 15 օր:

Համատարած տեսահսկման համակարգերի միջոցով մարդկանց ընդհանուր վերահսկողությունը «գրեթե միշտ անհամաչափ է», նման եզրահանգման է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը: Այս համակարգերը հավաքում են անձնական տվյալներ անհատների ինքնության, տեղաշարժերի վերաբերյալ, հետևաբար, պետք է ենթարկվեն հստակ սահմանափակումների՝ պաշտպանելու գաղտնիության իրավունքը և այլ իրավունքներ, ասված է Human Rights Watch-ի զեկույցում:

Փոփոխությունների նախագծում առաջարկվող հսկողությունն անխտիր է, քանի որ այն չի ներառում թիրախավորման կամ ընտրության որևէ ձև և չի պահանջում իշխանություններից հիմնավոր կասկածներ կամ հավանական պատճառների ներկայացում՝ որպես հիմք կոնկրետ անձին հետևելու համար:

Հայաստանի Տվյալների պաշտպանության գործակալությունը եզրակացրել է, որ փոփոխությունների նախագիծը նախատեսում է «անձնական տվյալների անսահմանափակ և շարունակական վերահսկում» և կներկայացնի «անհամաչափ միջամտություն» գաղտնիության իրավունքին։

Օրենսդրական նախաձեռնությունը քննադատել են նաև Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կենտրոնական բանկը և խորհրդարանի փորձաքննության ու վերլուծության վարչությունը։ Նրանք կասկածի տակ են դնում նման լայնածավալ հսկողության անհրաժեշտությունն ու համաչափությունը: Այնուամենայնիվ, Կառավարությունն անհողդողդ է այս քննադատություններին և նախատեսում է օրինագիծն այս տարի խորհրդարանական քվեարկության դնել, ասվում է HRW-ի զեկույցում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի