Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կսկսվի նորից․ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը

Լուրեր

18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
18.03.2026 | 19:37
Ադրբեջանում շիա մահմեդականներ են ձերբակալվել՝ մինչ իշխանությունները խստացնում են դպրոցներում հիջաբ կրելու դեմ պայքարը
18.03.2026 | 19:22
Իրանը սպառնում է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ակտիվներին՝ իր գազի հանքավայրի վրա հարձակումից հետո
18.03.2026 | 19:11
Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև ուղիղ չվերթերի հաստատման շուրջ
18.03.2026 | 19:02
ՄԻՊ ներկայացուցիչները չնախատեսված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
18.03.2026 | 18:50
«Ուզում են ասել՝ մենք ամեն ինչի ընդունակ ենք, դուք զուսպ պահեք ձեզ»․ Արմինե Օհանյանը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին 
18.03.2026 | 18:39
Ալիևներն այցով Արցախում են
18.03.2026 | 18:33
ՆԱՏՕ-ն Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել
18.03.2026 | 18:25
Ախուրյանցի կնոջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով․ նրան վերագրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչ պարունակող գրառում
18.03.2026 | 18:19
Ալվարո Արբելոան ռեկորդ է գրանցել «Ռեալում»
18.03.2026 | 18:10
Մարթա Կոսը ՀՀ է գալիս // Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ նոր հայց է ներկայացվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանից։

Հիշեցնենք, որ վերը նշված 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։ 2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։

Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։

Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը՝ չնայած դատախազության պնդումներին, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը կարող է վերաորակվել։

Դատավոր Աննա Դանիբեկյանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց, սակայն վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց կարճման որոշումը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։

Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան: Ըստ Վճռաբեկի՝ ՍԴ ներկայացրած դիմումի՝  մեղադրողի կողմից անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու բացարձակ պահանջն այն պարագայում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին, հանգեցնում է տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման։

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսին որոշմամբ արձանագրեց, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Այս որոշումցի հետո արդեն, Վճռաբեկ դատարանը երեկ՝ սեպտեմբերի 12-ին լուծել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված բողոքի ընթացքը և որոշել բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատական ակտը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանին վերագրվող մեկ այլ  արարքի՝ կաշառք ստանալու գործի քննությունը դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուց՝ հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 11-ը  նոր դատավորի չէր մակագրվում: Սեպտեմբերի 11-ին այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պոտրոսյանին:  Չի բացառվում, որ Գևորգյանի վերաբերյալ կաշառքի գործը ևս միացվի Քոչարյանի և մյուսների գործին։

Արաքս Մամուլյան