Ընտրվելու դեպքում Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանի գործունեությունը թափանցիկ կդարձնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
Բոլորը

«Երկիր Ծիրանին» սեպտեմբերի 23-ին նախանշված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հանդես է գալիս «Արդարություն և օրենք» կարգախոսով, կուսակցության նախընտրական ծրագիրն էլ բաղկացած է 19 կետից: Այս մասին այսօր քարոզարշավի առաջին օրը հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ «Երկիր Ծիրանիի» համար կարևորագույն արժեքներից են արդարության սկզբունքը, օրենքի և իրավունքի գերակայությունը, և այս արժեքներով են պատրաստվում ստանձնել Երևանի կառավարումն ու ծառայել մեր քաղաքացիներին: «Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերը բաց, թափանցիկ և տեսանելի են լինելու հանրության համար: Երևանի բյուջեն շուրջ 170 մլն դոլար է, և այս մեկ տարվա ընթացքում, որ մենք եղել ենք քաղաքապետարանում, պարզել ենք, որ այս բյուջեն ոչ թե ծախսվում և ծառայում է իր նպատակին, այլ դրա մի մասը տարբեր եղանակներով ուղղակի յուրացվում է: Եվ այդ յուրացումների մի մասն էլ դուք տեսաք «Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված հարուցված քրեական գործով»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Քաղաքաշինություն, աղբահանություն, բնակելի ֆոնդ, սոցիալական առումով զարգացած քաղաք, կանաչ գոտիներ. կուսակցության նախընտրական ծրագրում ներառված կետերից են, որոնք Զարուհի Փոստանջյանն իր թիմի հետ պատրաստվում է իրականացնել:

Հիշեցնենք, որ 2017 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Երկիր Ծիրանին» Երևանի ավագանիում 5 մանդատ ստացավ: Որոշ ժամանակ անց, սակայն, խմբակցության 2 անդամներ հայտարարեցին «Երկիր Ծիրանին» լքելու մասին: Արտահերթ ընտրություններից կարճ ժամանակ առաջ էլ կուսակցությունից և ավագանու ընտրություններում ընտրացուցակից դուրս գալու մասին հայտնեցին «Երկիր Ծիրանիի» 4 անդամներ, այդ թվում՝ նախորդ ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը: