Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
Ֆրանսիական ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում (4:2), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք։ Առաջիկայում Վրաստանի հավաքականի առաջատարը կենթարկվի վիրահատության ու բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը։ Վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ
Հանրահայտ մարզական ֆիզիոթերապևտ Անխել Վիլյանուևան սոցիալական ցանցերում հայտնել է, որ Կվարացխելիան կարող է բաց թողնել շուրջ 9 ամիս:
Փարիզում կայացած խաղում Խվիչա Կվարացխելիան փոխարինվել էր 59-րդ րոպեին՝ խաղադաշտը լքելով բժիշկների օգնությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

