Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Քաղաքականություն
21.10.2026 | 14:28
Որոշ լրատվամիջոցներ կրկին սկսել են հին երգը երգել՝ պնդելով, թե, իբր, խնդիրներ կան Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության հետ կապված։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հարցին, թե Երևանում անցկացվող COP17-ի ֆոնին հայկական ատոմակայանի անվտանգությունը կասկածի տակ դնող հրապարակումներ կան։
«Դրանցում բացակայում է փաստական հիմքը։ Հաշվի առնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնական գործընկերը Ռոսատոմն է, որը միշտ պաստասխանատվությամբ է մոտենում իր պարտականությունների կատարմանը, առանձին լրագրողների պահանջները, տարակուսանքից բացի, ոչինչ չեն առաջացնում»,- ասել է Զախարովան։
Նրա պնդմամբ՝ քաղաքական մոտիվացիայի հետ կապված հարցեր կան նման հրապարակումներում և նպատակ ունեն վնասել հայ-ռուսական նախագծին ատոմային էներգետիկայի ոլորտում։
Զախարովան ընդգծել է, որ հայկական ատոմակայանի ռեակտորը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմիկությանը և կայուն է։ Հուսալիության ապացույց է, որ բոլոր համակարգերը անվտանգության Սպիտակ երկրաշարժի բոլորը աշխատել են, հավելել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հիշեցնելով, որ շահագործումը հաստատվել է մինչև 2031 թվականը, և միջոցներ են ձեռնարկվում այն մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

