Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
Քաղաքականություն
21.10.2026 | 13:16
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, այդ թվում՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ցուցաբերված աջակցության, այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, գրում է Европейская правда-ն։
Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում «ոչ մի այլ երկիր այնքան մեծ ներդրում չի ունեցել, որքան ԱՄՆ-ը»։
«Այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե չլիներ այն օգնությունը, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային՝ սկսած Բայդենի վարչակազմից և շարունակելով ներկայիս վարչակազմի օրոք»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ պետք է գնահատել նաև ուկրաինացի զինվորականների խիզախությունը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու ընթացքում։
«Նրանք շատ խիզախորեն պաշտպանվում են շատ ավելի մեծ երկրի դեմ պայքարում և անհավանական սխրանքներ են գործում՝ մեր ցուցաբերած օգնության շնորհիվ։ Բայց եկեք անկեղծ լինենք․ այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ը նրան միլիարդավոր դոլարներ չտրամադրեր»,- հայտարարել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուբիոյի հետ ունեցած զրույցը «դրական» էր որակել և հայտարարել, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում։ Նա նաև նշել էր, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում «մանրամասն քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

