Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել

Լուրեր

20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Starlink-ի հետ կապված իրավիճակը, բալիստիկ հրթիռների  հարձակումների մասին նախազգուշացումները և ՀՕՊ ոլորտում օգնությունը։ Այս մասին Զելենսկին գրել է իր տելեգրամյան ալիքում, հայտնում է «Европейская правда»-ն։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մարկո Ռուբիոյի հետ զրույցը «կառուցողական» է եղել։

«Շնորհակալ եմ օգնության պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար։ Առաջինը՝ բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված որսիչներն են։ Երկրորդը՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների մասին վաղ նախազգուշացումը։ Երրորդը՝ Starlink/Starshield-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որը պետք է կարգավորել և վերականգնել։ Իհարկե, այս ամենը տեղի է ունենում մեր դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ուղղված են այս սարսափելի պատերազմին և մարդկանց շարունակական սպանություններին վերջ դնելուն»,- գրել է Զելենսկին։

Զելենսկին և Ռուբիոն պայմանավորվել են, որ մոտ ապագայում կրկին կապ կհաստատեն՝ այս հարցերը քննարկելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Starshield արբանյակային համակարգի օգտագործումը սահմանափակելու հրահանգը, որն Ուկրաինան կիրառում է ռազմաճակատում կապի ապահովման և անօդաչու թռչող սարքերի կառավարման համար, ստացվել է Սպիտակ տնից։

ԱՄՆ հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը հետաքննություն նախաձեռնում Պենտագոնի գործունեության վերաբերյալ՝ կապված Starlink արբանյակային կապի համակարգերի հետ առաջացած խնդիրների հետ, որոնց բախվել են ուկրաինացի զինծառայողները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի