Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ

Լուրեր

21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները բացահայտել էին Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձը, Կրեմլի ներկայացուցիչներից մեկը կապ է հաստատել Գերմանիայի կառավարության իր գործընկերոջ հետ։ Նա նախազգուշացրել է, որ Լայպցիգում հարձակումը Մոսկվայի վերջին թիրախը չէ։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակման մեջ ռուս պաշտոնյայի անունը չի նշվում, փոխանցում է Meduza-ն։

2026 թվականի օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ անօդաչուները մի քանիսն են եղել։

Սեպտեմբերի 1-ին Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի համար։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։

Եվրոպացի պաշտոնյաները, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին, պարբերականին հայտնել են, որ ամռանը Մոսկվայում դժգոհությունն աճել է, քանի որ ո՛չ ռազմաճակատում ընթացող ռազմական գործողությունները, ո՛չ էլ Վաշինգտոնի հետ բանակցությունները չեն հանգեցրել նրան, որ Ուկրաինան համաձայնի Վլադիմիր Պուտինի առաջադրած պահանջներին։ Ռուսաստանի նախագահն անձամբ է հրահանգել ուժեղացնել ՆԱՏՕ-ի երկրների դեմ դիվերսիաների և գաղտնի գործողությունների արշավը, պնդում են The Wall Street Journal-ի զրուցակիցները, որոնք ծանոթ են ամերիկյան հետախուզության եզրակացություններին։

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցից հետո անձամբ տեղեկացրել է եվրոպական հետախուզական ծառայությունների իր գործընկերներին և մի շարք քաղաքական գործիչների, որ Մոսկվան ակտիվացնելու է դիվերսիոն գործողություններն իրենց երկրների դեմ։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Լայպցիգում դիվերսիայի փորձից հետո եվրոպական երկրներում միջադեպերի կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես, օգոստոսին հրկիզումներ են տեղի ունեցել Էստոնիայում և Լեհաստանում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություններում։ Նույն ամսին Սլովակիայի իշխանությունները հայտարարել են, որ կանխել են իրենց երկրի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանի հրկիզման ծրագրված փորձը։

Բացի այդ՝ վերջին շաբաթներին Լեհաստանը, Լիտվան և Բուլղարիան հայտնել են Starlink-ի կայանների դեմ իրականացված դիվերսիաների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի