ՔՊ-ն կասկածի տակ է դնում Անդրեասյանի խոսքը․ «95%-ով կոռումպացված դատավորներն» ընդդեմ «80% վեթինգի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը կրկին անդրադարձավ նախկին նախագահների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների տապալված գործերին։ Եթե օրեր առաջ դրանում «մեղավոր» էր ճանաչվել դատավոր Աննա Դանիբեկյանը, ապա այս անգամ Անդրեասյանն անուղղակի կերպով մատնանշվում էր նաև Գլխավոր դատախազությանը։ Գերատեսչությունը, սակայն, զերծ է մնում ԲԴԽ նախագահին անդրադառնալուց․ Factor TV-ին փոխանցեցին, որ որևէ մեկնաբանություն չունեն։  

Ավելի քան կես ժամ տևած հարցազրույցում Անդրեասյանը դժգոհություն էր արտահայտում նաև նախաքննական մարմնի կողմից իրականացված աշխատանքի վերաբերյալ։ Այդ գործին մի քանի օր է՝ լծված են նաև իշխող ուժի ներկայացուցիչները, նշելով, որ նախկիններին ազատազրկելու վերաբերյալ խոստում չի եղել։ Մինչդեռ, ոչ միայն խոստում, այլև համոզմունք է եղել հենց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Իր երազած արդարադատությունն իրականացնելու համար իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեց՝ վեթինգ է իրականացվելու։ 2021 թվականին արդարադատության նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ այն արդեն սկսված է, 3 տարի անց՝ արդեն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում, նա հայտարարեց՝ վեթինգը 80 տոկոսով իրականացված է։ Մինչդեռ, քաղհասարակությանն այսօր էլ դառը ծիծաղ է պատճառում Անդրեասյանի այդ հայտարարությունը։

Վեթինգի կատարողականին գրեթե հասնելու մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետ իշխող ուժը, կարծես, համաձայն չի՝ կասկածի տակ դնելով իրենց նախկին թիմակցի՝ Անդրեասյանի հայտարարությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը FactorTV-ի տաղավարում հայտարարում է՝ իր տարիքի և ավելի ցածր դատավորների 95 տոկոսը կոռումպացված է։ Այդ մասին 2022 թվականին հայտարարում էր նաև նախարար Անդրեասյանը, ավելին, հստակեցնում էր նրանց թիվը․ «կոպիտ հաշվարկներով՝ 40 կոռումպացված դատավոր կա»։ Փոխվե՞ց պատկերը 2 տարի անց, ներկա և նախկին կուսակիցները, փաստացի, հակասում են իրար։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը, սակայն, վստահեցնում է՝ երկուսն էլ սխալ են։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի այս աղմկահարույց հայտարարությունը Բարձրագույն դատական խորհուրդը չի մեկնաբանում։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Խորհրդի մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը նշեց՝ քաղաքական բանավեճերի մեջ մտնել չեն ցանկանում։ 

Անդրեասյանը ոչ միայն իր հաշվարկներում, այլև օրեր առաջ ԲԴԽ-ում իր խոսքում է կոպիտ սխալ թույլ տվել, ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի այն հայտարարությանը, թե Քոչարյանի գործը քննած Աննա Դանիբեկյանն արդարություն էր իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր ու ողջամիտ ժամկետում իրականացներ այն:

Եվ մինչ գործադիր ու դատական իշխանությունները մեկը մյուսի վրա են գցում իրականացված կամ չիրականացված անցումային արդարադատությունը, կողմերին հարկ է մնում հիշեցնել՝ վեթինգի նախնական պատկերացումն այն էր, որ դրա կիրառմամբ Հայաստանի դատական համակարգից կզտվեն բարեվարքությամբ աչքի չընկած ու կոռուպցիոն կապեր ունեցող դատավորները։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դատավորների լիազորությունների ժամկետները հիմնականում դադարեցվում են կա՛մ նրանց կողմից կայացրած այս կամ այն որոշման համար, կա՛մ պարզապես յուրային չհամարվելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան