Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին
Քաղաքականություն
01.11.2024 | 15:54ԱՄՆ-ը ծրագրում է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես և Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի դաշնակիցները, կշարունակի մեծացնել ռազմական օգնությունն ուկրաինացի պաշտպաններին:
«Մենք խոսում ենք հրետանու, հակաօդային պաշտպանության, զրահատեխնիկայի, զինամթերքի և այլ կարևոր սպառազինությունների մասին»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը:
Ավելի վաղ Օսթինը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի զինվորականների հնարավոր մասնակցությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին կարող է հանգեցնել Կիևին արևմտյան գործընկերների կողմից աջակցության նոր ձևերի:
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի