Ինչպես «ջրվեց» 10 մլն ծառ տնկելու խոստումը. Փա՞ստ, թե փուստ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

10 մլն հայության միասնության խորհուրդն էր դրված 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության հիմքում: Հենց այդքան ծառ պետք է տնկվեր 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը։ 2019-ին Նիկոլ Փաշինյանն էր ազդարարել «10 մլն ծառ»-ի, իր որակմամբ, հավակնոտ ծրագրի մասին:  

Factor TV-ի Փա՞ստ, թե փուստ հաղորդման շրջանակում կպարզենք՝ Փաշինյանի խոստացած հավակնոտ ծրագիրը հինգ տարի անց փա՞ստ է, թե՞ փուստ։ 

 Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախաձեռնության համար անհրաժեշտ էր 10 մլն տնկի, 3000 հա հողատարածք և 300 հազար մասնակից: 300 հազար մասնակիցը Հայաստանի բնակչության շուրջ տասը տոկոսն է կազմում, և 10 մլն ծառ ունենալու համար նրանցից յուրաքանչյուրը պետք է առնվազն 30 ծառ տնկեր: Այս դեպքում որքանո՞վ էր իրատեսական մեկ օրում, անգամ մեկ ամսում այդքան ծառ տնկելը: 

2020-ին «10 մլն ծառ» տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխվեց 2021 թվականի վերջ, նախ՝ կորոոնավիրուսի, ապա՝ 44-օրյա պատերազմի հետևանքով: Այս իրադարձություններից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությունը կա՛մ ընդհանրապես չէին խոսում ծրագրից, կա՛մ էլ խոսում էին զգուշությամբ: 

Factor TV-ն նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե որքա՞ն ծառատունկ է իրականացվել 2019-ից մինչ օրս: Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2019-2024 թվականների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից տնկվել է ընդամենը 2,956,414 ծառ: Այսինքն՝ հինգ տարում խոստացված տասը միլիոնի անգամ 30 տոկոսը չի տնկվել:

Չնայած նախարարությունը մեզ հայտնել է, որ 10 միլիոն ծառ նախագծի շրջանակում ծառատունկեր են իրականացվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրա հետ կապված հստակ վիճակագրություն չկա։ Կայքում տեղադրված ծրագրում խոսք չկա ծառատունկին ՏԻՄ-երի ներգրավվածության մասին։ 

Հայաստանն ընդհանրապես համարվում է սակավանտառ երկիր: Վերջին հաշվառման տվյալներով՝ անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1%-ը։ Ասել է թե՝ ունենք ընդամենը 460 հազար հեկտար անտառ: Այս թվի մեջ ներառված շուրջ 50 հազար հեկտարն արհեստական անտառներն են:

Մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքները, ըստ Կառավարության ծրագրի, պետք է կրկնապատկվեն: Սակայն Փարիզյան համաձայնագրով դեռևս 2017 թվականից էր Հայաստանը պարտավորվել անտառածածկ տարածքների մակերեսը կրկնապատկել մինչև 2050 թվականը։ Ստացվում է՝ Հայաստանի ավելի քան 20 տոկոսը պետք է անտառածածկ լինի: Իսկ ինչպե՞ս է կրկնապատկվելու անտառածածկ տարածքը, եթե խոստացված ծառերը չեն տնկվում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան